Դավիթ Սաֆարյանը հրաժարվեց ձեռքը տալ մրցավարին:
Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ, սակայն մրցակիցը գորգ դուրս չեկավ և Դավիթն առանց պայքարի մտավ քառորդ եզրափակիչ:
Սոչիում կայացավ MMA-ի (մարտեր առանց կանոնների) Ռուսաստանի առաջին առաջնությունը:
ԱՄՆ – Ֆրանսիա` 86:50:
Այսօր Օլիմպիական մարզադաշտում ավարտվեց Խաղերի հիմնական ծրագիրը։ Վաղը աշխարհը 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ականատեսը կլինի։
72-րդ րոպեին երկարատև ընդմիջումից հետո «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ մտավ Դավիդ Վիլյան:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ գործող նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ներկայացվելու է որպես կուսակցության նախագահի թեկնածու, ելույթներով հանդես կգա նաև որևէ քաղաքական գործիչ Հանրապետական կուսակցությունից:
Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությունների կողմից երկրում բնակվող ցիգանների արտաքսման կապակցությամբ և պահանջում է, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն:
Նեյմարը հայտարարել է, որ երկրորդ տեղն իրենց համար ձախողման է հավասար:
Այսօր հայտնի է դարձել Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկի մրցակցի անունը։
Տիգրան Սարգսյանի փոխարեն «ռուսական մարդու» համարում ունեցող ու ներկայումս «Գազպրոմի» համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող Կարեն Կարապետյանի նշանակումը կարող է ցույց տալ, որ ՀՀ իշխանությունները փոխել են դիրքորոշումը Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ:
Forbes-ը հրապարակել է 2012թ. աշխարհի ամենահարուստ հեղինակների անունները: Այսպիսով՝ աշխարհի ամենահարուստ հեղինակը՝ Ջեյմս Փաթերսոնն է, նա երեք տարի անընդմեջ գլխավորում է Forbes-ի ամենավարձատրվող հեղինակների ցանկը: Թրիլլերի ամենավառ վարպետ համարվող այս գրողը մեկ տարվա ընթացքում վաստակել է 94 միլիոն դոլար` հրատարակելով 14 նոր գիրք:
Գերմանիայի Հոկենհայմ մրցուղում կայանալիք գրան պրիից առաջ Միխայել Շումախերն ու Նիկո Ռոսբերգը այցելել են ընկերներին, Մերսեդեսի աշխատակիցներին ու երկրպագուներին
Օգոստոսի 11-ին, ժամը 20:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում այրվում է բուսածածկ տարածք:
Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է: Այդ առնչությամբ հայ երիտասարդությանը հուզող խնդիրների շուրջ մեր խմբագրությունը հարցումներ կատարեց Երևանի երիտասարդության շրջանում:
Պերալտան կարողացավ երկու գոլ ուղարկել Բրազիլիայի դարպասը, իսկ դրան մեկ անգամ պատասխանեց Հալկը՝ 90-րդ րոպեին:
Վաղը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը, Երկիր մոլորակի բնակչությունը հնարավորություն կունենա աստղային անձրև տեսնել: Վաղը գիշերը հնարավոր կլինի ժամում թվով մոտ 100 ընկնող «աստղեր» տեսնել։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը քիչ առաջ 168.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե երկրաշարժի հետևանքով Կապանում հովիվ է մնացել ժայռի տակ ու մահացել: Ըստ Ա. Երիցյանի՝ Գորիսի երկրորդական ճանապարհի ատվածում՝ ոչ Կապան-Գորիս հիմնական ճանապարհահատվածում, եղել է որոշ քարաթափում: Նախարարի փոխանցմամբ՝ ոչ մի ժայռ էլ չի փլուզվել և ոչ մի մարդկային կորուստ էլ չի գրանցվել:
Գրեթե կրկնվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պատկերը: ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ էր առաջադրել գրեթե բոլոր ընտրատարածքներում, բացառությամբ` մի քանի ընտրատարածքների, որոնցում թեկնածու ուներ միայն ԲՀԿ-ն: Այդպիսի ընտրատարածքներից մեկն էլ Աբովյանի թիվ 28 ընտրատարածքն էր, որտեղ առաջադրվել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
42-ամյա Փոլ Ռայանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է 1999թ.-ից: 2002թ.-ին նա կողմ է քվեարկել Իրաքում ռազմական գործողություն սկսելուն, նշում է թերթը:
Սյունիքի մարզկենտրոնից կտրված ու կղզիացած Դարբաս կոչվող գյուղի բնակչությունը տարեցտարի, օրեցօր և ժամառժամ պակասում է: Չնայած հարևան գյուղում գործում են արտերկրում բնակվող ծնունդով դարբասցի գործարարներ Արամ և Արմեն Ստեփանյանների հյութերի և պահածոների գործարանները, բայց, միևնույն է, երիտասարդությունն աշխատանք է փնտրում արտերկրում:
Քիչ առաջ ազատ աճի ըմբշամարտի 84 կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում իրանցի Էհսան Նասեր Լաշղարին կիսաեզրափակիչում պարտվեց ադրբեջանցի ըմբիշ Շարիֆ Շարիֆովին, ինչը նշանակում է, որ այս կարգում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովը այլևս չի կարող պայքարել բրոնզե մեդալի համար։
Քլինթոնը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը սիրիացի ապստամբների ցաքուցրիվ ջոկատներին տրամադրվող օգնության համակարգումն էր: ԱՄՆ պետքարտուղարի այս վերջին հայտարարությունը սակայն ուղղակիորեն հակասում է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նրա կոչերին:
Ոչ մեկը պաշտոնը որպես ժառանգություն չի ստացել, կգա մի պահ, բնականաբար, որ պաշտոնը կթողնեմ, բայց ես դիտավորյալ չեմ ուզում էս պաշտոնից հեռանալ, հենց ի հեճուկս լրատվամիջոցների
Քիչ առաջ Պեկինում Իտալիայի Սուպերգավաթը վիճարկեցին «Յուվենտուսն» ու «Նապոլին», որտեղ դրամատիկ մրցավեճում հաղթանակ տոնեցին թուրինցիները: Վերջիններս թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի 10 ամսյա որակազրկումից հետո առաջին խաղն էին անցկացնում:
Միմյանց հաջորդել են երկու ցնցումներ, վերջինն ավելի ուժգին է եղել՝ 9 բալ: 168.am-ի հեետ հեռախոսազրույցում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ Հայաստանի տարածքում ավերածություններ չեն եղել:
Հաջիմուրադ Նուրմոհամեդովը երկրորդ գոտեմարտում պարտվեց իրանցի Էհսան Նասեր Լաշղարիին և այժմ սպասում է մրցակցի հետագա ելույթներին:
Այս զարգացումները տեղի են ունենում թուրք-քրդական վերջին բախումից 2 օր հետո: Հիշեցնենք որ այդ ժամանակ՝ օգոստոսի 9-ին, Իզմիրի շրջանում քուրդ զինյալների հարձակման հետևանքով 1 թուրք զիվոր էր սպանվել և 7 ուրիշներ վիրավորվել էին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Թուրքիայում նախագահի հաջորդ ընտրությունները լինելու են 2014-ի օգոստոսին: Թուրքիան խորհրդարանական երկիր է, այդտեղ գլխավորը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Սակայն նոր օրենքով, հաջորդ նախագահական ընտրություններից հետո նախագահի դերակատարությունը երկրում բարձրացվելու է: