Բաժիններ՝

Մեսսին և Աֆելայը հաղթանակ են պարգևում Բարսելոնային (տեսանյութ)

Մրցաշրջանի մեկնարկին պատրաստվող «Բարսելոնան» հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց: Այս անգամ կատալոնացիները Բուխարեստում ուժերը չափեցին տեղի «Դինամոյի» հետ և 2:0 հաշվով առավելության հասան: Հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացեց  «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Իբրահիմ Աֆելայը դրեց հանդիպման վերջակետը:  Նշենք, որ 72-րդ րոպեին երկարատև ընդմիջումից հետո «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ մտավ Դավիդ Վիլյան:

Բարսելոնայի մեկնարկային կազմը. Վալդես, Ալվես, Բարտրա, Պիկե, Ալբա, Չավի, Բուսկետս, Ֆաբրեգաս, Սանչես, Մեսսի, Պեդրո: Ընդմիջումից հետո Վիլանովան 10 փոփոխություն կատարեց:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս