
Արմեն Երիցյան. Երկրաշարժից Հայաստանի տարածքում ավերածություններ չկան

Այսօր 15:53-ի սահմանում ուժգին երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում՝ այդ երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Թավրիզից 60 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի էպիկենտրոնը 20կմ հեռու է եղել ամենամոտ բնակավայրից: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը հասել է մինչ 9 բալ: Միմյանց հաջորդել են երկու ցնցումներ, վերջինն ավելի ուժգին է եղել՝ 9 բալ:
168.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ Հայաստանի տարածքում ավերածություններ չեն եղել:
Նշենք, որ ցնցումներ զգացվել են Մեղրիում- 5-6 բալ ուժգնությամբ, Եղեգնաձորում՝ 4 բալ, իսկ Երևանում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3-4 բալ: Հայաստանի՝ ցնցումներ գրանցված գոտում ավերածություններ չկան:
Իսկ Իրանում զոհերի կամ ավերածությունների մասին տվյալները ճշտվում են: