Դավիթ Սաֆարյանն առանց պայքարի դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Լոնդոն 2012
Լոնդոնի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ (եթե կարելի է այդպես ասել) Հայաստանի վերջին մասնակիցը: Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ, սակայն մրցակիցը գորգ դուրս չեկավ և Դավիթն առանց պայքարի մտավ քառորդ եզրափակիչ:
Կիսեզրափակչի ուղեգրի համար Դավիթը կգոտեմարտի Անդրեյ Կվյատկովսկի (Ուկրաինա) – Ակժուրեկ Տանատարով (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը