Քրդերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Շեմդինլին

Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ իր ամբողջական վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի հարավարեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի բնակավայրը: Այս մասին քիչ առաջ շտապ հաղորդագրության ձևով տեղեկացրել է իրանական Press TV-ն:

Այս զարգացումները տեղի են ունենում թուրք-քրդական վերջին բախումից 2 օր հետո: Հիշեցնենք որ այդ ժամանակ՝ օգոստոսի 9-ին, Իզմիրի շրջանում քուրդ զինյալների հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր էր սպանվել և 7 ուրիշներ վիրավորվել էին:

Մինչ այդ և դրանից հետո էլ այս վերջին օրերին թուրքական բանակը ներգրավվել էր քրդերի դեմ լայնածավալ ցամաքային եւ օդային գործողություններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031