Աշխարհի ամենահարուստ գրողը վաստակել է 94 միլիոն դոլար

Forbes-ը հրապարակել է 2012թ.  աշխարհի ամենահարուստ հեղինակների անունները: Այսպիսով՝ աշխարհի ամենահարուստ հեղինակը՝ Ջեյմս Փաթերսոնն է, նա երեք տարի անընդմեջ գլխավորում է Forbes-ի ամենավարձատրվող հեղինակների ցանկը:  Թրիլլերի ամենավառ վարպետ համարվող այս գրողը մեկ տարվա ընթացքում վաստակել է 94 միլիոն դոլար` հրատարակելով 14 նոր գիրք:

Ամենաշատ վարձատրվող հեղինակերի շքերթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ֆանտաստիկայի և սարսափ գրքերի հեղինակ Սթիվեն Քինգը, նա մեկ տարվա ընթացքում վաստակել է 39 մլն դոլար:

Forbes-ը հրապարակած աշխարհի  ամենահարուստ 15 հեղինակների ցանկում Հարի Փոթերի հեղինակ բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգը գտնվում է 11-րդ հորիզոնականում. նա մեկ տարում 8 մլն դոլար է վաստակել: Forbes-ը հրապարակած ամենահարուստ հեղինակների ցանկում տղամարդիկ մեծամասնություն են կազմում: Նստ կանխատեսումների հաջորդ տարի այս ցուցակում ավելի շատ կլինեն կին- հեղինակները:

Աշխարհի ամենահարուստ հեղինակների շարքը հետևյալն է.

Կարդացեք նաև

1. Ջեյմս Փաթերսոն  (James Patterson)  94 մլն դոլար
2. Սթիվեն Քինգ         (Stephen King) 39 մլն դոլար
3. Ջենեթ Էվանովիչ ( Janet Evanovich) 33 մլն դոլար
4. Ջոն Գրիշեմ          ( John Grisham) 26 մլն դոլար
5. Ջեֆ Քինի              ( Jeff Kinney) 25 մլն դոլար
6. Բիլ Օ’Ռիլի          (  Bill O’Reilly) 24 մլն դոլար
7. Նորա Ռոբերտս   ( Nora Roberts) 23 մլն դոլար
8. Դենիելա Սթիլ      ( Danielle Steel) 23 մլն դոլար
9. Սյուզան Քոլինս      (Suzanne Collins) 20 մլն դոլար
10. Դեն Կունց            (Dean Koontz) 19 մլն դոլար
11. Ջոան Ռոուլինգ    (JK Rowling) 17 մլն դոլար
12. Ջորջ Մարթին      (George RR Martin) 15 մլն դոլար
13. Ստեֆանի Մեյեր   (Stephenie Meyer) 14 մլն դոլար
14. Քեն Ֆոլեթ           ( Ken Follett) 14 մլն դոլար
15. Ռիք Ռիորդան      ( Rick Riordan) 13 մլն դոլար

Տեսանյութեր

Լրահոս