ԱՄՆ-ը և Թուրքիան կհամակարգեն սիրիացի ապստամբներին ռազմական աջակցությունը
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Թուրքիայում հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
«ԱՄՆ-ի և Թուրքիայի գլխավոր նպատակը Սիրիայում արյունահեղության դադարեցումն է և Ասադի վարչակարգի տապալումը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Թուրքիա իր այցի ընթացում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին հանդիպելը Քլինթոնը հանդիպել է իր թուրք պաշտոնակցի՝ Ահմեդ Դավութօղլուին: Բանակցությունների արդյունքում որոշվել է աշխատանքային խում ստեղծել՝ Սիրիայի նկատմամբ իրականացվող համատեղ գործողությունները համակարգելու նպատակով: Խումբը կզբաղվի ռազմական ու քաղաքական հարցերով և կհամակարգի հետախուզության գործողությունները: Բացի այդ՝ խմբի իրավասությունների մեջ է մտնում միջոցների ձեռնարկումը՝ Ասադի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքում:
Քլինթոնը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը սիրիացի ապստամբների ցաքուցրիվ ջոկատներին տրամադրվող օգնության համակարգումն էր: ԱՄՆ պետքարտուղարի այս վերջին հայտարարությունը սակայն ուղղակիորեն հակասում է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նրա կոչերին: