Ժայռ չի փլուզվել, հովիվ էլ չի մահացել

Քիչ առաջ 168.am-ը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից փորձեց ճշտել Սյունիքում տարածված այն լուրը, ըստ որի՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Գորիսում փլուզվել է ժայռ:

Գորիսեցիների շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն՝ ժայռի փլուզման հետևանքով մահացել է հովիվ: Սա նաև արագ արձագանք է գտել Ֆեսյբուք սոցիալական ցանցում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ Գորիսի երկրորդական ճանապարհի հատվածում՝ ոչ Կապան-Գորիս հիմնական ճանապարհահատվածում, եղել է որոշ քարաթափում: Նախարարի փոխանցմամբ՝ ոչ մի ժայռ էլ չի փլուզվել և ոչ մի մարդկային կորուստ էլ չի գրանցվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031