Բաժիններ՝

Նուրմուհամեդովը դուրս մնաց հետագա պայքարից. Լոնդոն 2012

Քիչ առաջ ազատ աճի ըմբշամարտի 84 կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում իրանցի Էհսան Նասեր Լաշղարին կիսաեզրափակիչում պարտվեց ադրբեջանցի ըմբիշ Շարիֆ Շարիֆովին, ինչը նշանակում է, որ այս կարգում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովը այլևս չի կարող պայքարել բրոնզե մեդալի համար։

Բանն այն է, որ Նուրմուհամեդովը 1/8 եզրափակիչում պարտվել էր իրանցի մարզիկին, և միայն այն դեպքում, երբ իրանցին դուրս գար եզրափակիչ, Նուրմուհամեդովը կարող էր պայքարել երրորդ տեղի համար։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031