
Նեյմար. Պետք է խոստովանել, որ Մեքսիկան ավելի ուժեղ էր

«Սանթոսի» ու Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը, մեկնաբանելով Օլիմպիական խաղերի եզրափակիչը, որում իենց հավաքականը պարտվեց Մեքսիկային 2-1 հաշվով, նշել է, որ երկրորդ տեղը իրենց համար ձախողման է հավասար, հայտնում է Օլիմպիական խաղերի մամլո ծառայությունը:
«Իհարկե, ես շատ տխուր եմ: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մեր նպատակն էր միայն ու միայն առաջին տեղը գրավելը: Բայց պետք է խոստովանել, որ մեքսիկացիները այսօր ավելի ուժեղ էին: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- ասել է Նեյմարը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը