Երկրաշարժը լրջորեն զգացվել է Հայաստանի հարավային հատվածում, անգամ Երեւանում:
Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում մասնակից երկրները շեշտել են, որ կողմ են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի վեց կետանոց ծրագրի իրականացմանը. ինչպես նաև, «պետք է դադարեցնել ընդդիմադիր խմբերին զինելու գործընթացը»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից նախաքննության մարմինների և դատարանների կողմից ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառման արդյունքում ազատվել է 349 անձ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի նախավերջին մասնակիցը հաղթանակով մեկնարկեց:
Ինչպես նշել է ԱՄՆ ավիացիոն ծառայության ներկայացուցիչ Իեն Գրեգորը, թաղամասի բնակիչներից ոչ ոք չի տուժել, քանի որ ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա: Սակայն դեռ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը:
Վաղ տարիքից առողջ սնունդ օգտագործող երեխաներն ունեն ինտելեկտուալ ավելի բարձր մակարդակ` IQ, քան նրանց այն հասակակիցները, ովքեր սնվում են ֆասթֆուդով: Առաջին հայացքից ակնհայտ թվացող այս եզրահանգումը Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի գիտաշխատողները հիմնավորել են իրենց ուսումնասիրության միջոցով:
««Զրոյական տեսանելիություն 30» կինոնկարի ստեղծման ժամանակ ռեժիսոր Քեթրին Բիհելոն, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Աբբոթթաբադի օպերացիայի վերաբերյալ գաղտնի նյութեր»,- գրում է իտալական La Repubblica-ն` անդրադառնալով Ուսամա Բեն Լադենի վնասազերծման մասին պատմող «Zero Dark Thirthy» ֆիլմին:
Ռումբերն ու արկերն ուղղակի չեն դիպել շենքին և միայն հարակից տարածքներում արձանագրված պայթյունների հետևանքով, բեկորներից կոտրվել են առաջնորդարանի պատուհանների ապակիները:
Բավարիայի մայրուղիներից մեկում Ոստիկանությունը կանգնեցրել է սպիտակ «Bentley Continental GT» մակնիշի մի ավտոմեքենա` գերմանացի իրավապահներին անհայտ պետհամարանիշերով:
Երեկ Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում հանդիպել էին Կրասնոդարի երկու ակումբները՝ «Կուբանը» և «Կրասնոդարը»:
«Արդեն 15 տարի շարունակ հուլիսի 24-ից օգոստոսի 7-ը ես սովորական արձակուրդի եմ գնում: Ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչո՞ւ և ովքե՞ր են ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դնում նման խոսակցությունները: Ես աշխատավայրում եմ, կարող են գալ-տեսնել»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներսես Նազարյանը:
Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
Զոհերի թվում է նաև մզկիթի իմամը: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել մահմեդականների սուրբ ամսվա` ռամադանի ընթացքում, մզկիթը երեկոյան նամազի ընթացքում լեփ լեցուն է եղել:
«ՄԻԵԴ-ում ՀՀ-ը պարտվում է հին գործերով, և դրանցում մատնանշված օրենսդրական բացերն արդեն ուղղված են՝ այս պատճառաբանությունն արմատապես սխալ և չարդարացնող է,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով,- Մեր օրենքը լավը չէր, դրա համար էինք մենք Կոնվենցիան խախտում՝ ավելի թյուր փաստարկ հնարավոր չէ պատկերացնել»:
«Այդ հարցի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այլ ոչ թե անհատների, պաշտոնական որոշման մասին մենք կտեղեկացնենք»,- պարզաբանեց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Տրամադրված ժամկետը կողմը գնահատել էր որպես ոչ ողջամիտ և միջնորդել էր երկարացնել գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, ինչը մերժվել էր: Սակայն դատախազությունը հանձնարարել էր ոստիկանությանը ևս մի քանի օր ժամանակ տրամադրել կողմին:
168.am-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից փորձեց պարզել, արդյոք Հայաստանն ապահովվա՞ծ է հակաթույնով և համապատասխան մասնագետներով: «Մենք ունենք համապատասխան բոլոր ծառայությունները: Ես մեր մասնագետներին վերապատրաստման եմ ուղարկել: Ունենք համապատասխան միջոցներ: Բոլոր քաղաքացիների ահազանգերին արձագանք տրվում է, մեր մասնագետները գնում են դեպքի վայրեր»,- ասաց Ա. Երիցյանը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը 2013թ. պատրաստվում է դադարեցնել ինտերնետի շահագործումը և դրա փոխարեն՝ սկսել գործածել երկրի սահմաններով սահմանափակվող ինտերնետի օգտագործումը: Այս մասին գրում է MIGNews-ը:
Ըստ նույն աղբյուրի` երեկ բերման է ենթարկվել նաև հետախուզման մեջ գտնվող ևս երեք քաղաքացի:
Սա աշխատանքային հանդիպում էր, այն չէր ենթադրում ինչ-որ կարևոր փաստաթղթերի ստորագրում, որ սովորաբար տեղի է ունենում պաշտոնական այցելությունների ժամանակ: Այս հանդիպման ընթացքում, որքան ինձ հայտնի է, քննարկվել են հայ-ռուսական տնտեսական և քաղաքական հարաբերությունների բոլոր հանգուցային խնդիրները:
Սպանությունից հետո Փիտըրսընը թաքնվել է դեպքի վայրից, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են քրեական փորձագետները, որոնք փորձում են պարզել մարդասպանի արարքի դրդապատճառները: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Փիտըրսընի նկատմամբ, ով փախել էր ոտքով: Նրա որոնումներին միացել են նաեւ ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ:
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն հաջողություն է մաղթել թիմին Իտալիայի սուպերգավաթի համար «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը, գրված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ ներկայացված կուսակցությունների ցուցակում մերժել էին գրանցել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ընդդիմադիր ուժերի մեջ:
Արարատի մարզում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը` օգոստոսի 10-ին, Մասիսում ինքնաառաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու, իսկ Վեդիում նոր առաջադրումներ չեն եղել:
Վանաձորում օգոստոսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը և Տիգրան Գրիգորյանը, Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ Տարոն Ապրեսյանը:
Ելույթ ունենալով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը երկրի պաշտպանական ծախսերի շրջանակներում նախատեսվում է ծեռք բերել 600 նոր ինքնաթիռներ և 1000 ուղղաթիռներ:
Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած Անդրանիկ Միրաբյանն արդեն 2 օր է, փրկարարների օգնությանն է սպասում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Անդրանիկը չի կարողանում վայր իջնել: 168.am-ի հարցին, թե ի՞նչ վիճակում է այժմ Անդրանիկը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանեց. «Քեֆս բերում են այդպիսի հայ տղաները: Ինքն էր ինձ ոգևորում: Հարցնում եմ՝ ո՞նց է, պատասխանում է, թե՝ պարոն նախարար, ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, քանի օր պետք է` կմնամ…»:
ՖԻՖԱ-ի Ոսկե Գնդակի գործող մրցանակակիր ճապոնացի Հոմարե Սավան որոշել է ավարտել ելույթները իր երկրի ազգային հավաքականում, հաղորդում է Reuters-ը: