Բաժիններ՝

Դավիթ Սաֆարյանը կմրցի եգիպտացի ըմբիշի դեմ. Լոնդոն 2012

Այսօր հայտնի է դարձել Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկի մրցակցի անունը։ Ազատ աճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 66կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակիչում կհանդիպի եգիպտացի Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ։ Քանի որ վաղը երեկոյան կայանալու է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը, ըմբշամարտի մրցումները կսկսվեն կեսօրին։ Մեր մարզիկն առաջին մրցամարտը կանցկացնի ժամը 12։00-ին։

Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Սաֆարյանը կմրցի Անդրեյ Կվյատկովսկի (Ուկրաինա) – Ակժուրեկ Տանատարով (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031