
Ստեփանյանը Պուտինի և Սիգալի աչքի առջև նոկաուտի ենթարկեց Ալիևին (տեսանյութ)

Սոչիում կայացավ MMA-ի (մարտեր առանց կանոնների) Ռուսաստանի առաջին առաջնությունը: Եզրափակիչ մարտերին ներկա էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու աշխարհահռչակ դերասան Սթիվեն Սիգալը:
Առաջին եզրափակչի մասնակիցներից մեկը հայազգի Հակոբ Ստեփանյանն էր, ով մինչև 70 կգ քաշային կարգի որոշիչ մարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ահմեդ Ալիևին և նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը