Բաժիններ՝

Հաջիմուրադ Նուրմոհամեդովը պարտվում է և սպասում մրցակցի արդյունքին. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մինչև 84 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովը երկրորդ գոտեմարտում (1/8 եզրափակիչ) պարտվեց իրանցի Էհսան Նասեր Լաշղարիին և այժմ սպասում է մրցակցի հետագա ելույթներին. միայն նրա եզրափակիչ դուրս գալու դեպքում Նուրմոհամեդովը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա:

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Հաջիմուրադը հաղթել է Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովին:

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս