Վիզա չի պահանջվի նաեւ հետխորհրդային մի շարք երկրներ` Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան եւ Բելառուս այցելելու համար:
Թե ով կհաղթի այդ մրցակցությունում, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ ով էլ հաղթի` պարտվողի դերում լինելու է Հայաստանը:
Հավաքվելով այն շենքի առջեւ, որտեղ բնակվում է երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ ցուցարարները կոչ են արել պաշտպանության նախարարին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալ՝ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու փոխարեն։
Այցի ընթացքում Սուրբ Պողոս և Պետրոս հայկական եկեղեցու մոտ կայացել է տոնական հավաք:
«Երիտասարդ մարդկանց հետ և նրանց համար աշխատելն իմ առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդությունը փոխակերպումների ունակ ուժ է. նրանք փոփոխությունների ստեղծագործ, կարող և խանդավառ դեսպաններ են` լինի դա հանրային հրապարակում, թե կիբեռտարածքում»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Նիստին մասնակցում են նաև ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Չի բացառվում, որ նիստի ժամանակ կարող են քննարկվել նաև սիրիական վերջին զարգացումները, տեղեկացնում է Miliyet-ը:
ՌԴ նախագահ Պուտինը ցավակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անցյալ շաբաթ տեղի ունեցած և մարդկային մեծաքանակ զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
«Ռապիդի» հետ հանդիպման ժամանակ նա 11-մետրանոցից այնքան բարձր հարվածեց, որ գնդակը հայտնվեց մարզադաշտի տրիբունաների ամենավերին յարուսում:
ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով առաջացած հումանիտար պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև համախմբել միջազգային օժանդակությունը դրա պատճառած հետևանքները հաղթահարելու համար:
«Արբանյակը կարողացել են թեքել դեպի Արևը, և նրա էներգահաշվեկշիռը պահպանվում է: Սարքի արևային մարտկոցները բացվել են: Հեռաչափական տվյալները ցույց են տվել, որ արբանյակի բոլոր համակարգերը աշխատանքային վիճակում են: Սակայն քանի որ արբանյակը համապատասխան ուղեծրում չէ, նրա օգտագործումն անհնար է», նշել են ընկերությունում:
Այս մրցումների ժամանակ երկրորդ տեղ զբաղեցրած նորզելանդուհի Վալերի Ադամսը կստանա ոսկե, բրոնզե մեդալ նվաճած ռուսաստանցի մարզուհի Եվգենիյա Կոլոդկոն՝ արծաթե, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած չինուհի Լիջիաո Կոնգը՝ բրոնզե մեդալ։
Ուզբեկստանը ամերիկյան ներդրողներին առաջարկում է ներդրումների լայն սպեկտր: Բազմաթիվ հնարավորություններ կան էներգետիկայի, բնական ռեսուրսների ոլորտում:
Տիգրան Սարգսյանն, ըստ էության, կանգնած է «ռուսական շահին զոհաբերվելու» իրական վտանգի առջև: Իր պաշտոնավարման ավելի քան չորս տարիների ընթացքում, բացի դեկլարատիվ հայտարարություններից, քաղաքական որևէ շոշափելի գործառույթ և վարքագիծ չցուցաբերած Տիգրան Սարգսյանը երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցում, կամա թե ակամա, դարձել է ռուսների հետ «դիմակայության» մեջ Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանող պաշտոնյան:
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն առաջադրելու է իր թեկնածությունը 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Տ.Կարապետյանը:
Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը խոչըդոտում են Կանարյան կղզիներում մոլեգնող հրդեհների մարման աշխատանքներին: Հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 4700 մարդ: Հրդեհների հետևանով առաջացած բարդ իրավիճակի պատճառով փակվել են նաև մի քանի ավտոմայրուղիներ:
Օգոստոսի 12-ի գիշերը փողոցում՝ Երևանի Աբովյան 18 հասցեի մոտ, մի քանի երիտասարդներ վիճաբանել են, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, վիճաբանողների թվում է եղել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետի որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանում, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի այս տարվա ամռան ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 36-39 աստիճան տաքություն: Ըստ որում, Վայոց ձորում ջերմաստիճանն էլ ավելի բարձր կլինի՝ 37-39 աստիճան տաքություն: Այս մասին տեղեկանում ենք «Հայհիդրոմետից»:
Շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը: Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:
Ես կրթվել եմ հայկական վարժարանում: Իմ մանկության տարիներին թուրքերի կողմից վատ բաներ չեմ տեսել: Ծնողներս հավանաբար տեսել են, բայց ոչինչ չեն ասել: Ես ծնողներիս միակ զավակն եմ: Տիկինս ինձ նման` Ստամբուլում է ծնվել: Ունեմ 26 -ամյա որդի, ում անունն Արտաշես է: Որդիս համակարգիչների ինժեներ է և բնակվում է Լաս Վեգասում:
168.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ Արմեն Մուրադյանը տուժածի վիճակը գնահատել է բավարար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նշվում էր, թե Սիրիայում ձերբակալվել են 12 թուրք սպաներ, այդ թվում՝ նաև 1 թուրք գեներալ:
PKK-ի այդ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ խորհրդարանի դեմ», ասել է Էրդողանը:
«Ես կարծում եմ, որ կողմերն արդեն անցել են այն շեմը, երբ հնարավոր էր փոխզիջումային տարբերակներ կիրառել: Արյուն արդեն շատ է թափվել, և, իմ կարծիքով, խոսքը կարող է գնալ միայն կողմերից մեկի հաղթանակի մասին, չնայած այս հարցի վերաբերյալ կարող են տարբեր այլ կարծիքներ լինել»:
Նախկինում արդեն տեղեկություններ կային, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հրավերք էր ուղարկել Իրանի նախագահին՝ չնայած, որ երկու երկրների միջև Սիրաիայի հարցով վերջերս հարաբերությունները բավական լարված էին:
14 երկրներից ժամանած պատվիրակությունները հայաստանյան կողմի հետ քննարկելու են Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Համաժողովի վերջում կստորագրվի հատուկ հայտարարություն:
Այսօր «Շիրակը» 2 տարով երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Աշխատողները զոհվել են թունավոր ծուխը շնչելու պատճառով: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Հրդեհի պատճառով քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջովին պատվել է թանձր ծխով, սակայն պալատը չի վնասվել:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 12.45 ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այսօր Իրանի խորհրդարանում այդ երկրի առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դաստջերդին հայտնել է, որ երկրաշարժին զոհ է դարձել 306 մարդ, 3 հազար հոգի վիրավորվել է: Իրանում օգոստոսի 13-ն ու 14-ը սգո օրեր են հայտարարվել:
Շատ երիտասարդներ համոզված են, որ ծխելը կամ հայհոյելը, «դարդոտած» դեմքով խորհելը առնականության նշան են: Այսինքն, առողջության և հասարակական միջավայրի վրա բացասականորեն ազդող և, ըստ այդմ, հասարակության և մարդու կործանմանը տանող գործոններն ու երևույթները դիտարկվում են՝ որպես դրական կամ հարգանք առաջացնող (հավանաբար՝ վախի և հարգանքի տարբերությունը չհասկանալու պատճառով):