Բորսայում դոլարը պահանջարկ է վայելել 416.5 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկ ընդհանրապես չի եղել։ Այսինքն՝ շուկայի խաղացողները առայժմ չեն ցանկանում դոլար վաճառել։
«Անկեղծ ասած` ես ինքս չեմ դիտել այդ տեսանյութը, բայց ճիշտ կլինի` դա տեսնի իշխանությունը, և պետք է դատապարտել այն իշխանությանը, որը մարդկանց հասցրել է այդ վիճակին…»
«Երկիրը շարունակում է գտնվել համակարգային ճգնաժամի մեջ` թե´ սոցիալ-տնտեսական, թե´ քաղաքական, թե´ բարոյահոգեբանական առումով: Ինչպես ասում են, իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը
«Պարզվում է՝ ոչ բոլորը ալերգիա ունեն ՀՀՇ անվան հանդեպ ու գնում հասարակական կազմակերպություն են բացում. չնայած երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «գեղի կլուբ» են եղել այս տարիների ընթացքում, հենց այս մարդիկ ծափահարում էին»
Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, հանդիպելով բողոքի ակցիայի կազմակերպիչներին, նշեց, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտն այժմ ուսումնասիրության փուլում է։
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ամերիկահայ միլիոնատեր է, ով հանուն իր բիզնեսի` պաշտպանում է իշխանության և իշխանավորների շահերը: Ահա` թե ինչպիսին են հայաստանյան կուսակցությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ի սփյուռս աշխարհի:
Մեկնարկեց Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Համաձայն կանոնակարգի, փառատոնը բացվեց հերթական պրեմիերայով՝ ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծ Գետսբի» ժապավենով, որում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Թոբի Մագուայերը, Այլա Ֆիշերը:
Ինձ համար ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը պետք է չգնար. չէ՞ որ դա քաղաքական միջոցառում չէր: Այլ հարց է, որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք:
Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
ՀՀ Ոստիկանությունը որոշել է վերհշել իր պատմությունը։ Գերատեսչությն պաշտոնական կայքում «վինետկայի» ձևով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բոլոր նախարարների և ոստիկանության պետերի լուսանկարը՝ Արամ Մանուկյանից մինչև Վլադիմիր Գասպարյան։
5 րոպե հետո Ջհանգիրյան Գագիկը հայտնվեց այդ սենյակում, նստեց մեզ թիկունքով՝ մեր ետեւում, ոչ մեկս դեմքը չէինք տեսնում: Եվ Քոչարյանը հարցրեց՝ Գագո՛, տիկին Անահիտն ասում է դու էսպիսի բան ես ասել: Ասեց՝ ես այդպիսի բան չեմ ասել: Ես շրջվեցի ու ասեցի՝ դուք տղամա՞րդ եք․․․
Կուսակցական և քաղաքական կյանքը Հայաստանում կարծես առասպելացման է ենթարկվում, ամեն մեկը մտնում է ինչ-որ կերպարի մեջ: Մենք դա փայլուն կերպով տեսանք երեկ` Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը:
Ամեն գիշեր մարզկենտրոն Գավառի Մշակույթի պալատի մոտից 2 մեծ ավտոբուսներ շարժվում են դեպի «Զվարթնոց» օդանավակայան, միկրոավտոբուսներն էլ «պարապ» չեն, ու երբեմնի գյուղատնտեսական զարգացած մարզը վարուցանքի ամենաեռուն շրջանում գրեթե զրկվում է տղամարդու ուժեղ ձեռքից:
«Առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի զլանա և մեկ անգամ ևս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Գրեթե միանգամից 10-ից ավելի գյուղեր իրենց բողոքի ակցիան են անցկացնում՝ փակելով ճանապարհները: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բողոքում են, որ օրերս տեղի ունեցած կարկուտի վնասներից հետո գյուղնախարարն ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, միայն սին ու դատարկ խոստումներ են […]
Այսպես է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերնագրել իր գրառումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածը…
«Պաշտոնական արարողության ժամանակ, թե՛ դրսում, թե՛ ներսում, պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության…»,- գրել է Արտակ Ղուլյանը
«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել, և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը»
Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:
Ֆեյսբուքում շարունակվում է ակտիվորեն քննարկվել 168.am-ի տեսանյութը, որտեղ երևում է, թե հարյուրավոր մարդիկ ինչպես են գրոհում Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում բակում դրված՝ ուտելիքներով լի սեղանը։
«Տրանսգազ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ բնական գազի փոխադրման հաշվարկում նշված է, որ ընկերությանը հանձնվող հազար խմ բնական գազի արժեքը 113428,08 դրամ է: Դա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող հազար խմ գազի գինը 270 դոլար է:
Երբևէ երազե՞լ եք հայտնվել Լուսնի վրա, շրջել այնտեղ կամ թռնել Լուսնի վրա: Այս ամենն արդեն հնարավոր է, այն էլ՝ առանց հավելյալ ծախսերի:
Պիտի մարդն ազատություն ունենա, կախված չլինի ինչ-որ մեկից, այդ ցանցը պիտի վերանա, որ մարդն ազատ լինի: Այդ ազատության պայմաններում պետք է մարդուն ստեղծագործելու հնարավորություն տալ, որովհետև չստեղծագործելու դեպքում մարդը սևեռվում է ցածր, աննշան երևույթների վրա: Մեր իրականության մեջ մի երկու տեսակ մարդ ես տեսնում, որովհետև թվում է՝ մեկ այլ տեսակ լինելով՝ ապրելն անհնար է:
Երիտասարդները շատ դժվար են գալիս այս ծառայություն, երևի հասկանալի է՝ ինչու: Մենք ուզում ենք շահագրգռվածություն ստեղծենք այն մասնագետների համար, որոնք կգան, կվերապատրաստվեն, կսովորեն այդ բարդ և շատ հետաքրքիր մասնագիտությունը, որպեսզի հետագայում մենք մասնագետների խնդիր չունենանք»:
Շատ գեղեցիկ ճառեր են ասում՝ պետք է ստեղծել գիտելիքահենք տնտեսություն… եղբայր, այն աշխատավարձով, որը դու տալիս ես գիտության դոկտորին, թեկնածուին, ինչպե՞ս կարող ես գիտալիքահենք տնտեսություն ստեղծել, երբ գիտնականի ուշքն ու միտքը մեկ ուրիշ տեղ աշխատելն ու մեկ ուրիշ տեղից մի քանի հազար դրամ ավելի վաստակելն է, որպեսզի ընտանիքի հոգսերը հոգա:
Երևանը շատ է փոխվել և շարունակում է փոխվել: Լավն էլ կա, վատն էլ: Զգում ես, որ փոքրիկ ծիլեր կան, որոնք ցանկանում են դուրս գալ:
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլոք դիմավորեցին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վերջինիս հետ միասին քայլեցին դեպի եկեղեցի, ՀՀԿ-ի համակիր հայտնի տատիկը, ով ևս եկել էր եկեղեցու բացմանը, հեռվից սկսեց բղավել:
Վերածնված ՀՀՇ-ի հիմնադիրներից հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀՇ վարչության նախկին նախագահ Վանո Սիրադեղյանը, ով այժմ հետախուզման մեջ է, տեղյա՞կ է այս մասին: