Բաժիններ՝

ՀԴԿ-ն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Ներկայացնում ենք ՀԴԿ նախագահության հայտարարությունն ամբողջությամբ.

«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել, և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը

Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը:

Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում»,-մասնավորապես ասված է:

Կարդացեք նաև

Նույն վերաբերմունքին «արժանացավ» Հայաստանի դեմոկրատական կուսակցության` ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված «կլոր սեղանի» հայտարարությունը:

Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը: Սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս