Մագնեզիումը շատ կարևոր տարր է, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմի ավելի քան 300 քիմիական ռեակցիաները կարգավորելու համար: Մագնեզիումը մեր օրգանիզմի 4-րդ կարևոր հանքանյութն է, որի 50%-ը պահվում է ոսկորներում: Իսկ մագնեզիումի մնացյալ մասը գտնվում է մարմնի հյուսվածքների բջիջներում և օրգաններում:
Ես խղճում եմ այն անձանց, ովքեր չեն սիրում այն աշխատանքը, որն իրենց եկամուտ է բերում: Պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես:
Ադրբեջանական գործակալները «գեղեցիկ դեմքերով» փորձում են բացահայտել Հայկական կիբեր բանակ (Armenian Cyber Army) հաքերային խմբավորման անդամներին ու հասկանալ, թե նրանք ովքեր են։
Կաթը և կաթնամթերքն ապահովում են օրգանիզմը վիտամին B12-ի, կալցիումի, ֆոսֆորի և սպիտակուցի պաշարներով: Այս սննդարար նյութերն անհրաժեշտ են երեխայի ատամների, ոսկորների, մկանների, սրտի և արյան մակարդման համար: Կալցիումը շատ կարևոր է երեխայի ոսկորների զարգացման համար, որն էլ շատ կարևոր է դառնում հղիության վերջին շաբաթների ընթացքում:
Անգինան առաջանում է ըմպանում բակտերիայի կամ վիրուսի ինֆեկցիայի գործունեության հետևանքով: Դրանից կոկորդում առաջ են գալիս բորբոքային պրոցեսներ:
Օրերս հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան ամուսնու՝ Քեշ Ուորենի և երկու երեխաների հետ զբոսնել է Նյու Յորքում: Ինչպես գրում է viva.ua կայքը, դերասանուհին կրել է սև վերնաշապիկ և պիջակ:
Վարունգը կանխում է օրգանիզմի թթվայնությունը, բարձրացնում է մաշկի տոնուսը, կարգավորում է արյան pH-ի մակարդակը, արյան ճնշումը, հյուսվածքների նորմալ աշխատանքը, ամռան ընթացքում կարգավորում է մարմնի ջերմաստիճանը:
Ընդդիմությունը նույնպես զարմանալու մեծ ունակություններ է ցուցաբերում։ Բայց արդեն իրենք իրենց վրա չեն զարմանում, այլ ուրիշների։ Զարմանքը հատկապես մեծ տեղ է գտնում ընտրություններից հետո։ Օրինակ, ընտրությունների ընթացքում լրիվ անսպասելիորեն սկսում են ընտրակաշառքներ բաժանել։ Կարուսելներ են անում, մարդկանց բերում են երթուղայիններով քվեարկելու, կնիքները ցնդում են, և այլն, և այլն։
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ հունիսի 6-14-ը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:
Երբ կառավարության որոշման համաձայն` երկրի դպրոցական կրթական համակարգը այսուհետ պիտի տարբերակվեր, ու մեր իրականության մեջ պիտի լինեին հիմնական և ավագ դպրոցներ, շահագրգիռ կողմերը` ոլորտի վարչական աշխատողներ, ուսուցիչներ, տնօրեններ, ծնողներ, բաժանվեցին 2 բանակների` նորարարությանը կողմ և դեմ:
Ծնեբեկի մեջ վիտամին B-ի առատությունը նպաստում է, որպեսզի ամինաթթվի քայքայումից արյան մեջ արտադրվի հոմոցիստեին: Վիտամին B-ն, B6-ը և B12-ը փոխակերպում են հոմոցիստեինը ցիստեինի, որը հետագայում նորից փոխակերպվում է մեթիոնինի:
Օրերս Նյու Յորքի թանգարաններից մեկում կայացել է Metropolitan Met Ball-2013 անունը կրող ցուցահանդեսին նվիրված տոնակատարությունը: Ինչպես գրում է eg.ru կայքը, միջոցառմանը ներկա են եղել հայտնի մի շարք աստղեր. նրանց թվում՝ նաև 54-ամյա երգչուհի Մադոննան:
33 տարեկան Մանանը միայնակ մայր է: Մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում բնակվում է 2 տարեկան որդու՝ Սարգսի, ու էպիլեպսիայով հիվանդ մոր հետ: Ամուսինը 5 տարի առաջ հանցագործություն կատարելու համար դատապարտվել է: Կալանքը կրելուց, ազատություն ստանալուց հետո Մանանին լքել և ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ:
Մեծ բյուզանդական կայսրության կայսրը հիվանդացավ ինչ-որ տարօրինակ հիվանդությամբ, և կայսրության մեջ չգտնվեց մի բժիշկ, որ ունակ էր նրան բուժելու: Տարբեր երկրներ սուրհանդակներ ուղարկվեցին, որպեսզի մեծ իմաստուններին և հմուտ բժիշկներին տեղեկացնեն կայսրի հիվանդության ախտանիշերի մասին:
Ես կողմնակից եմ մասնակցային ժողովրդավարությանը: Եթե բոյկոտը համատարած լինի, որևէ տեղ՝ Ազգային ժողովում կամ ավագանիում, կարելի է դիտարկել, բայց առանձին-առանձին դրանք հուզական խնդիրներ են ու, կարծում եմ, որ եթե, ի վերջո, «Բարև, Երևանը» վեց-յոթ հոգով մտնի ավագանի, ինքն իր ներկայությամբ ցույց կտա՝ ինչպես պետք է աշխատի ավագանին:
Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրատենք մեր Հանրապետությունը նոր սերնդի համար:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում սըր Ալեքս Ֆերգյուսոնին կփոխարինի Դեվիդ Մոյեսը, ով ներկայում գլխավորում է «Էվերթոն»-ը: Այս մասին հայտնում է Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը։
Իսկ մայիս հինգին՝ որպես այդ պայքարի շարունակություն՝ իշխանություն ենք, թե ընդդիմություն, հերոս, թե շարքային, պարտվեցինք մնացած բոլորս: Այս հաղթանակի օրը չխտացնեմ գույները, բայց բոլորս՝ ինձնից սկսած, գտնվում ենք պարտության մեջ: Դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, անուններով չէի խոսի, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր- Պետրոսյանին, մնացած բոլորիս է վերաբերում:
Ծաղիկները և տերևները պարունակում են ասկորբինաթթու, կարոտին, B խմբի վիտամիններ` B1, B2, նիացին, քոլին, նաև պրոտեին, գլիկոզիդներ, սապոնին, դառնանյութ, սպիրտներ, կաուչուկ, երկաթ, մարգանեց և այլն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի հետ կապված իրավիճակը։
Մեր հասարակությունը բազմաշերտ է, և ես նույն այդ թաղի տղաների ոստիկանապետն եմ նույնպես: Եվ գողականների, և հարիֆների…. երբ տեսնում եք 4-5 հոգի կուտակված՝ դա համարում եք թաղի տղա, իմ ընկալումները տարբեր են:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Հաղթանակ զբոսայգում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի:
Մայիսի 9-ի տոնակատարությունների կապակցությամբ հայ հաքերները կոտրել են մի շարք ադրբեջանական կայքեր:
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հայտնի գործով վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու փաստաբան Թամարա Յայլոյանին վիրավորելու և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն): Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց փաստաբանը:
Տարօրինակն այն է այս ողջ պատմության մեջ, որ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները և ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատուների պատասխանները խիստ հակասական են: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը սխալ տեղեկատվություն հրապարակեր, կամ ինչպե՞ս 2 կգ սերմնահեղուկը դարձավ 2 միլիգրամ:
Թերևս, մենք ապրում ենք քծնանքի երկրում, քծնանքի Հայաստանում, ինչպես 1930-ականներին էր, երբ իր շարքերն էր մաքրում պարտիան, այն ժամանակ` բոլշևիկյան: Իսկ որքա՜ն այսպիսի քծնողներ կան իշխանության մեջ, պետական համակարգում, հիշո՞ւմ եք «չեբուրաշկային»…:
«Ազնիվ չեք, է: Ի՞նչն է թանկ: Մի լավ բան ենք անում, փորձում եք սևացնել: Եկեք՝ միասին գնանք, կտեսնեք: Գոնե վերանորոգումը հավանո՞ւմ եք, մաքուր է, չէ՞: Մնում է գների հարցը, հա՞: Ես խոստանում եմ անձամբ վերահսկել՝ ինչ գներ են դրել»:
Սասուն Միքայելյանին հարց ուղղեցին անգամ այն մասին, թե ի՞նչ կարծիք ունի իր երբեմնի քաղաքական առաջնորդ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտության մասին (ՀՀՇ վերջին համագումարում), թե ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո` մինչև 2007 թ. եղել է «գեղի կլուբ»:
W222: Այս անունն է կրում Mercedes-Benz-ի նոր մեքենան, որն առայժմ հնարավոր է տեսնել միայն լուսանկարներով։
Գյումրիում ոսկորներ են հայտնաբերվել: Դրանք գտնվել են Ճերմակ հիվանդանոցի հարակից տարածքում: Գտածոների մի մասը տարել են ոստիկանները…