Կանն. Օր 1 (լուսանկարներ, տեսանյութ)
Մեկնարկեց Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Համաձայն կանոնակարգի, փառատոնը բացվեց հերթական պրեմիերայով՝ ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծ Գետսբի» ժապավենով, որում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Թոբի Մագուայերը, Այլա Ֆիշերը:
Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված են հետևյալ ժապավենները.
«Բորգման», ռեժիսոր՝ Ալեքս վան Վարմերդամ,
«Վեներան մորթիների մեջ», ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի,
«Լյուին Դևիսի ներսում», ռեժիսորներ՝ Իթան Քոեն և Ջոել Քոեն,
«Ընդամենը 17», ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն,
«Ջիմի Պիկար», ռեժիսոր՝ Առնո Դեպլեշեն,
«Ադելի կյանքը», ռեժիսոր՝ Աբդելատիֆ Կեշիշ,
«Մոմակալների ետևում», ռեժիսոր՝ Ստիվեն Սոդերբերգ,
«Ամրոց Իտալիայում», ռեժիսոր՝ Վալերիա Բրունի-Տեդեսկի,
«Ներգաղթածը», ռեժիսոր՝ Ջեյմս Գրեյ,
«Ողջ կմնան միայն սիրահարները», ռեժիսոր՝ Ջիմ Ջարմուշ,
«Ինչպես հայրն է, այնպես էլ՝ որդին», ռեժիսոր՝ Հիրոկաձու Կորեեդա,
«Միքայել Կոլհաաս», ռեժիսոր՝ Առնո դե Պալիեր,
«Նեբրասկա», ռեժիսոր՝ Ալեքսանդր Պեյն,
«Անցյալը», ռեժիսոր՝ Ասգար Ֆարհադի,
«Կղմինդրե վահանակ», ռեժիսոր՝ Տակասի Միիկե,
«Միայն Աստված կների», ռեժիսոր՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆն,
«Grisgris», ռեժիսոր՝ Մահամատ-Սալեհ Հարուն,
«Heli», ռեժիսոր՝ Ամատ Էսկալանտե,
«La Grande Bellezza», ռեժիսոր՝ Պաոլո Սորենտինո,
«Tian Zhu Ding», ռեժիսոր՝ Ցզյա Չժանկե:
Մրցութային ֆիլմերի անոնսները կարող եք դիտել այստեղ: