ՀՀԿ-ի համակիր տատիկը ուրախացրեց Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլոք դիմավորեցին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վերջինիս հետ միասին քայլեցին դեպի եկեղեցի, ՀՀԿ-ի համակիր հայտնի տատիկը, ով ևս եկել էր եկեղեցու բացմանը, հեռվից սկսեց բղավել.

«Ապահով Հայաստան: Սերժ Ազատի Սարգսյան, փառք»: Եկեղեցու բակում հնչող երաժշտությանը զուգահեռ հնչող տատիկի վանկակումներից սկսեցին ծիծաղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները 168-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս