Բաժիններ՝

Բողոքի ակցիայի մասնակիցները՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում

Կառավարության դիմաց գազի գնի հնարավոր թանկացման դեմ բողոքող քաղաքացիները ոտքով շարժվել են դեպի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի թանկացման վերաբերյալ հանձնաժողովի անդամներից բացատրություններ ստանալու համար։

Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, հանդիպելով բողոքի ակցիայի կազմակերպիչներին, նշեց, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտն այժմ ուսումնասիրության փուլում է։ Ուսումնասիրվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հարցը։ Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որոշում կկայացվի 90-օրյա ժամկետում, և դրա մասին կտեղեկացվի հանրությանը։ Միքայել Սողոմոնյանը ասաց, որ որոշում կկայացվի ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նշելով, որ դրանից ավելի ոչինչ չի կարող ասել և չի կարող պատասխանել այն հարցին, թե սահմանի վրա ինչ գնով է վաճառվում գազը։ Այժմ բողոքի ակցիայի չորս մասնակիցներ բարձրացել են հանդիպելու հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս