Հայաստանի բոլոր ՆԳ նախարարներն ու ոստիկանապետերը՝ 1918 թվականից մինչ այսօր (լուսանկար)
ՀՀ Ոստիկանությունը որոշել է վերհշել իր պատմությունը։ Գերատեսչությն պաշտոնական կայքում «վինետկայի» ձևով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բոլոր նախարարների և ոստիկանության պետերի լուսանկարը՝ Արամ Մանուկյանից մինչև Վլադիմիր Գասպարյան։
Թե որն է այս ռետրո-հրապարակման իմաստը, դժվար է ասել։ Սակայն նկարն իրոք հետաքրքիր է։ Օրինակ, դրանից երևում է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության 39-րդ ոստիկանապետն է (1918 թվականից մինչ օրս)։
Այդ առումով, ոստիկանապետի պաշտոնում Վլ. Գասպարյանի հաջորդը նշելու առիթ կունենա, քանի որ կլինի հոբելյանական և խորհրդանշական 40-րդ ոստիկանապետը։