Իսրայելական «ԱՐԿԻԱ» ավիաընկերությունը սկսում է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթի իրականացումը:
Այդ գումարով նույնիսկ գոմ չէիր կարող առնել, հիմա էլ չես կարող առնել: Մարդիկ մնացել են փողոցում:
Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հ. Թովմասյանից հետաքրքրվեց, թե արդյոք մամուլի հրապարակումները, որ կառավարության առընթեր մարմինները պետք է դառնան նախարարություններ, իրար միացվեն, ընդգրկվեն Կառավարության կազմում` որքանո՞վ են հավանական: Նաև հետաքրքրվեց՝ արդյոք նոր նախարարություն ունենալու դեպքում արդյոք բյուջեի ծախսերը չե՞ն մեծանա:
Եթե թույն եք օգտագործում՝ մեղվի թույն օգտագործեք: Ի՞նչ է նշանակում՝ կառավարության անդամներին վանկարկելով ուզում եք ժողովրդին ցույց տալ. որ դուխդ այնքան մեծ է, որ կարող ես այս կամ այն ասե՞լ:
Այս շաբաթ բավական ակտիվացան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ զարգացումները: Հայաստանում հատկապես բուռն արձագանք ստացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով Մոսկվայում ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպումից հետո, հանդես եկավ մամուլի ասուլիսով, որում Սերգեյ Լավրովը մասնավորապես նշեց ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին` խոսելով «ադրբեջանական տարածքների» վերադարձի մասին:
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
Պե՞տք էին, թե՞ պետք չէին բիոզուգարանները: Այս հարցն այսօր կառավարության նիստում հնչեցրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նախարարի մամլո քարտուղար Անի Սմբատյանը 168.am-ին տեղեկացրեց, որ արդեն մի քանի գործարարներ փոխանցումներ կատարել են, սակայն հրաժարվեց նշել, թե կոնկրետ ովքեր են այդ բարերարները։ Նաև դժվարացավ հայտնել, թե որքան գումար է հավաքվել այս պահի դրությամբ:
Այդ դեպքում պետք է ամբողջովին, հիմնահատակ քանդվեն կապիտալ կառույցները, որոնք ազգային պարկում են՝ Սևանա լճի ափին: Իսկ այդ շենքերը հիմնականում մեծահարուստներինն են, որոնք ունեն նաև իշխանություն կամ իշխանական լծակներ: Հիմնական պատճառը սա է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթված և որակյալ կադրերի խնդիրը գնալով ավելի ու ավելի է սրվում: Խնդիր նկատելի է դեռևս 2007-2008 թվականներից, սակայն այն գնալով ավելի հրատապ է դառնում:
Եթե ընդհանրական բունտ լինի, դրան տեր, ծառա չկա, դա սրբելու և տանելու է ամեն ինչ: Իր մեջ ունի դրական կողմ, որ նոր կյանք է սկսվելու, բայց լինելու են հսկայական կորուստներ, և անհասկանալի է` ինչ ենք մենք կորցնելու:
Արմավիրի մարզպետի օգնականը 168.am-ին տեղեկացրեց, որ նիստին ներկա են նաև Արմավիրի մարզի 46 գյուղերի մարզպետները, ինչպես նաև մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակող գրեթե բոլոր ակտիվ գյուղացիները:
ՀՀ Կենտրոնական բանկն ավելի վատատես է, քան ՀՀ կառավարությունը: ԿԲ կանխատեսումներով՝ 2013 թ-ին տնտեսական աճը կձևավորվի 4.7-5.7%-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակներում, մինչդեռ կառավարության կանխատեսումներով տնտեսական աճը գնահատվում է մոտ 1 տոկոսային կետով ավելի բարձր:
ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշարլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ գրասենյակը մշտապես կապ է պահպանում Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին հնչած կրակոցի հետևանքով հրազենային վնասվածք ստացած զինծառայող Հրաչյա Սարգսյանին բուժող բժիշկների հետ:
Մայիսի 25-ին, ժամը 11:00-ին, Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնացի 5 թիմ, ովքեր կներկայացնեն իրենց նախագծած սարքերը:
ԼՂՀ անկախությանը, այսինքն՝ ժողովրդի ինքնորոշմանն այլընտրանք չկա, որևէ տարբերակ չի կարող քննարկվել, առավել ևս ԼՂՀ-ն որևէ պարագայում (բացառում եմ ցանկացած «եթե»), չի կարող մաս կազմել Ադրբեջանի նման երկրին:
Վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը հոժարակամ համաձայնել է չբարձրացնել գազի գինը: Հիմա ի՞նչ` դա շռայլության ժե՞ստ է, ի՞նչ է, որովհետև գործարքի տպավորություն է ստեղծվում: ժամանակակից աշխարհում ոչ մեկ ոչ մի բան հենց այնպես չի զիջում: Ստացվում է, որ գերտերության միջոցով ներքին խնդի՞ր եք լուծում:
168.am-ի տեղեկություններով՝ «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով:
Մենք չենք խառնվել ու չենք խառնվելու, չենք միջամտել ու չենք միջամտելու: Չկան անձնական հարաբերություններ պարոն Աճեմյանի հետ: Ես չեմ հասկանում ձեր մտադրությունն անընդհատ վարկաբեկել մեզ: Մենք այնքան մեղքեր ունենք… դրանցից խոսեք, բայց չեղած բանը մեզ վրա ինչո՞ւ եք բարդում…
«Պետք է ասեմ, որ պարոն Օսկանյանին անձամբ ճանաչելով շատ հարգանքով եմ միշտ վերաբերվել և վերաբերվում, սակայն չեմ հասկանում թե ինչու է նա` արտաքին քաղաքականության մեջ արհեստավարժ մարդ, բարդ տնտեսագիտական բանավեճերի մեջ մտնում»
Աշոտյանը նաև հեգնեց սուր քննադատած ընդդիմադիրներին՝ ասելով, թե եվրատեսիլյան տրամաբանությամբ դժվար է կողմնորոշվել, թե ում պետք է ուղարկել 12 միավորը: Նա նույնիսկ հնչեցրեց անուններ՝ Վահան Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Արծվիկ Մինասյան:
Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարևան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք:
Առավել ևս ընդդիմադիր քաղաքական գործընկերներին եմ դիմում` դուք եք տարանջել իշխանություն ընդդիմություն գիծը: Մենք մշտապես լռում, հարգում ենք, ուշադիր լսում ենք ձեր ելույթները, իսկ երբ ելույթ է ունենում իշխանական ներկայացուցիչներից մեկը` դուք սկսկում եք շուկայական քննարկումները, չգիտենք՝ ինչի եք վերածում դահլիճը:
Ակնկալվում է, որ էկրանի մատակարարները կլինեն LG Display, Samsung Display և Sharp ընկերությունները:
Ո՞ւր է քո ծրագիրը, եթե քո քննադատությունն այլընտրանքներ և առաջարկներ չի պարունակում, ապա այդ քննադատությունը, կներեք, հարգելի գործընկեր, գրոշ չարժե:
Շատ լավ ծրագիր է, ընտիր է ինչ-որ կա այնտեղ գրված: Եթե այն ամբողջությամբ իրականացվի, ես կարծում եմ, որ զարգացած երկրներից արտագաղթ կսկսվի դեպի Հայաստան՝ Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից:
Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Այն, որ ասում ենք ռեֆորմ, ռեֆորմը սա է: Այսպիսի առաջարկ Սերժ Սարգսյանը երևի ի վիճակը չի լինի անել, որովհետև դա շատ ծանր հարց է իր համար` նախևառաջ այն պատճառով, որ նա էլ այդ նույն փիլիսոփայության դաշտում է, և երկրորդը` այդ դաշտը կարող է հսկայական դիմադրություն դրսևորել: