Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այս տարվա սկզբից երեք նոր ամրացված ռազմակայան է ստեղծել Լիբանանի հարավում՝ երկու պետությունների միջև սահմանազատման գծից («կապույտ գծից») դեպի հյուսիս։ Այդ մասին հայտնել է The National թերթը՝ վկայակոչելով Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) մամուլի քարտուղար Քենդի Արդելին։
«Մինչև այս տարվա մարտին տեղի ունեցած սրացումն իսրայելական բանակը գործում էր հինգ ամրացված ռազմակայաններում «կապույտ գծի» մերձակայքում և դրանից հյուսիս։ Այս տարի մենք հայտնաբերել ենք երեք նոր ամրացված ռազմակայան «կապույտ գծից» դեպի հյուսիս, – նշել է Արդելը։
UNIFIL-ի տվյալներով՝ Լիբանանի հարավում ԻՊԲ-ն, ընդհանուր առմամբ, ունի մոտ 30 ամրացված դիրք։ Երեք նոր ռազմակայաններն ստեղծվել են ի պատասխան լիբանանյան շիաների «Հեզբոլլահ» շարժման հարձակումների, որոնք սկսվել են՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի։
Ինչպես նշում է թերթը, նոր ամրացված դիրքերի ստեղծումը վկայում է Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական ներկայության ուժեղացման մասին՝ երկու պետությունների միջև խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։

