Բաժիններ՝

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Իրանը պատրաստ է յոթ օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն առաջին քայլերը ձեռնարկի ռազմական ճնշումը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo News գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունը Վաշինգտոնին է փոխանցվել միջնորդների միջոցով։ Իր ուղերձում Թեհրանը կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ երկու երկրների միջև հակամարտությունը մշտապես դադարեցնելու նպատակով։

Պաշտոնյան նաև բացառել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման հնարավորությունը։ Սակայն հաղորդվում է, որ Նյու Յորքում իրանական կողմը խորհրդակցություններ կանցկացնի որպես միջնորդ հանդես եկող երկրների ներկայացուցիչների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930