ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, հայտնում է Axios-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ՝ դրանց թվում առանձին նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով կամ 177․3 լարիով և կազմել 2389․3 լարի։
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային նոր համաձայնագիր է կնքել։ Նա նշել է, որ «Թուրքիայի ատոմային էներգետիկայի կորպորացիայի» (TÜNAŞ) և ամերիկյան «Առևտրի և զարգացման գործակալության» (USTDA) միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր փոքր մոդուլային ռեակտորների և 4-րդ սերնդի ռեակտորների համար։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ սեպտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5833 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 411, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 22, վարելու ընթացքում ծխելու՝ 754, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 256, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1237 և 1747 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 114-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 27-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 108 անձ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Պուտինի հետ նոր անձնական հանդիպման հնարավորությունը, սակայն կասկածի տակ է դրել Ռուսաստանի նախագահի՝ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում և կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
«Knight Frank Wealth Report» միջազգային անշարժ գույքի խորհրդատվական ընկերությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ կան մեծ թվով գերհարուստ մարդիկ։
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը:
Սաուդյան Արաբիայի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը սրվել է շաբաթ օրը Էր Ռիադին հասցված հրթիռային հարվածից հետո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է իր հանգիստը Քեմփ Դևիդում և շտապ վերադարձել Սպիտակ տուն: ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է իրավիճակի հնարավոր կտրուկ վատթարացման մասին, իսկ փորձագետները խոսում են Իրանի դեմ պատերազմում նոր ճակատ բացվելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից:
Բնականաբար, այդ թեմայի կամ հարցի հնարավոր շոշափման մասին տեղեկություն չկա Հայաստանի ԱԺ–ում կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տեքստում։ Տեքստը այն օրակարգային հարցերի մասին էր, որ կա հայ–ամերիկյան քննարկումների շրջանակում, նաեւ ռեգիոնալ պրոցեսների։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան սեպտեմբերի 22-ից դադարեցվել են՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթի ֆոնին, որը մասնավորապես անդրադառնում է ավիացիոն ոլորտին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
Էրդողանը այժմ Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և արդեն սկսել է մի շարք դիվանագիտական հանդիպումներ։ Ժամկետը հատկապես զգայուն է, քանի որ գլխավոր քարտուղարի ընտրության մրցավազքը շարունակում է մնալ անորոշ. այս պահին չկա բոլորի համար ընդունելի թեկնածու:
ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանը սպասում է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքներին, նախքան Վաշինգտոնի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելը։
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25–ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու և Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը և հուշանվերների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:
Մենք շարունակելու ենք ասել, որ «աշխարհը հինգից մեծ է» այն հասարակությունում, որտեղ իրավունքը գերակշռում է ուժեղների նկատմամբ, այլ ոչ թե ուժեղները՝ իրավունքի նկատմամբ։ Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։
Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ այս երկրները կարող են համատեղ աշխատել հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության առաջխաղացման համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան նպատակ ունեն նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը, ապահովել նավարկության անվտանգությունը և Սև ծովը դարձնել համագործակցության, այլ ոչ թե խնդիրների աղբյուր։
1. 2026 թվականի սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իրանը «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» է անվանել և հայտարարել, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։
Սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպանին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից.
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջիկա ելույթի ժամանակ մտադիր է խոսել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի մասին և պաշտպանել իսրայելցի զինծառայողների գործողությունները, գրում է The Times of Israel.
Սնդիկը (Hg) պատկանում է առաջին դասի վտանգավորության թունավոր նյութերի շարքին, որի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա անդառնալի հետևանքներ է թողնում։ Օրգանիզմ թափանցելով շնչառական ուղիներով կամ խմելու ջրի միջոցով՝ այն առաջացնում է քրոնիկ թունավորում (մերկուրիզմ)։ Սնդիկի բացառիկ թունավորության պատճառով միջազգային հանրությունը որդեգրել է դրա կիրառումն ու շրջանառությունը խստագույնս սահմանափակելու քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, իսկ 2022 թվականին ընդունել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը։