Հայաստանում Toyota ավտոմեքենաների սեփականատերերն այժմ արդեն կարող են սպասարկել իրենց մեքենաները «Toyota Center VG»-ում
Հայաստանում Toyota ավտոմեքենաների սեփականատերերն այժմ ունեն պրոֆեսիոնալ տեխսպասարկման և հետվաճառքային ծառայությունների համար նախատեսված ևս մեկ պաշտոնական վայր։
«Toyota Caucasus»-ը՝ Կովկասյան տարածաշրջանում Toyota և Lexus ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 25-ից Հայաստանում Toyota ամտոմեքենաների սեփականատերերը կարող են սպասարկումն իրականացնել «Toyota Center VG»-ում։ Այն հանդիսանում է Toyota-ի նոր, լրացուցիչ լիազորված սպասարկման կենտրոնը Երևանում։
Նոր կենտրոնի գործարկումը Հայաստանում ընդլայնում է Toyota-ի լիազորված սպասարկման ծառայությունների հասանելիությունը՝ հաճախորդներին ապահովելով ավելի մեծ հարմարավետություն և պրոֆեսիոնալ հետվաճառքային աջակցության առավել հասանելիություն՝ միաժամանակ երաշխավորելով, որ ավտոմեքենաների սպասարկումն իրականացվում է Toyota-ի չափանիշներին համապատասխան։
«Toyota Center VG»-ն ներկայում առաջարկում է՝
- պարբերական տեխնիկական սպասարկում
- Toyota օրիգինալ պահեստամասերի տեղադրում
- ավտոմեքենայի ընդհանուր տեխնիկական վիճակի ստուգում և անհրաժեշտ սպասարկման աշխատանքներ։
Սպասարկման և վերանորոգման բոլոր աշխատանքներն իրականացվում են Toyota-ի չափանիշներին համապատասխան՝ օգտագործելով Toyota-ի պաշտոնական տեխնիկական տեղեկատվությունը և հաստատված սպասարկման ընթացակարգերը։ Սա նպաստում է Toyota ավտոմեքենաների հուսալիության, անվտանգության և երկարամյա անխափան շահագործման ապահովմանը։
Դիմելով ավտոմեքենաների սպասարկման լիազորված կենտրոն՝ հաճախորդները կարող են վստահ լինել, որ աշխատանքները կատարվում են արտադրողի պահանջներին համապատասխան: Բացի այդ, «Toyota Center VG»-ում սպասարկումն օգնում է պահպանել համապատասխան երաշխիքային ծածկույթի վավերականությունը և ապահովում, որ սպասարկման վերաբերյալ տվյալները ճանաչվեն «Toyota Caucasus»-ի կողմից։
«Toyota Center VG»-ի գործարկումն ավելի է ամրապնդում Toyota-ի լիազորված սպասարկման ցանցը Հայաստանում՝ ՝ հաճախորդներին տրամադրելով ավելի մեծ ճկունություն և մասնագիտական հետվաճառքային ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ:
«Toyota Caucasus»-ը շարունակում է իր հանձնառությունը՝ տարածաշրջանի հաճախորդների համար սեփականության փորձառությունն առավել հարմարավետ և բարձրակարգ դարձնելու ուղղությամբ՝ շարունակաբար ընդլայնելով լիազորված վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը և հաճախորդներին ավելի հասանելի դարձնելով բարձրորակ արտադրանքը, վստահելի հետվաճառքային աջակցությունն ու պրոֆեսիոնալ սպասարկումը։
Ամրագրումների և սպասարկման վերաբերյալ հարցերի դեպքում հաճախորդներին առաջարկվում է անմիջապես կապ հաստատել «Toyota Center VG»-ի հետ։
Toyota Center VG (Տոյոտա Կենտրոն ՎԳ)
Հասցե՝ Մհեր Մկրտչյան 1, Փարաքար
Հեռախոս՝ +374 11 30 00 07
Էլ. փոստ՝ [email protected]

