Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան

Նիցցայի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշվում է, որ նախարար Անահիտ Ավանեսյանը, կարևորելով միջազգային փորձի փոխանակման կարևորոթյունը, մեր բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների անընդմեջ բարելավման անհրաժեշտությունը, ընդունել է Ֆրանսիայից վերադարձած բժիշկներին՝ նրանցից լսելու համագործակցության արդյունավետության վերաբերյալ կարծիքներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լազուրե Ափի Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի և «SOS-Armenie Cote d’Azur» ասոցիացիայի ներկայացուցիչները. ասոցիացիայի և առողջապահության նախարարության համագործակցությամբ է իրականացվում այս ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվել է նաև համագործակցության և, մասնավորապես, այս ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ըստ որի՝ բացի բժիշկներից, ծրագրի շրջանակում, Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կունենան առողջապահության քաղաքականություն մշակողները, առողջապահական համակարգի ղեկավարները և մենեջերները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930