Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը մեծ քանակությամբ զինամթերք ունի և շարունակում է պաշարների համալրումը։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Նա «խաբեբաներ և դավաճաններ» է անվանել բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։

«Դա ճիշտ չէ։ Մենք ավելի շատ զինամթերք ունենք, քան երբևէ կարող ենք օգտագործել, և այժմ դրա պաշարները համալրում ենք նախկինում երբեք չտեսնված ծավալներով», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է զինամթերքի պակասի և մատակարարման գործընթացում խոչընդոտների։ Զեկույցում նշվել է, որ փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն ավելի քան 22 միլիարդ դոլար է ծախսել զինամթերքի վրա, ինչը հանգեցրել է «ռազմավարական նշանակության պաշարների պակասի»։

Մեկնաբանելով այս զեկույցը՝ Սպիտակ տունը նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ավելի քան բավարար չափով» զինամթերք ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930