Բաժիններ՝

Ռուսաստանից գազը գնվում է 270 դոլարով. դա երևում է ՀԾԿՀ ներկայացված փաստաթղթից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ՀայՌուսգազարդ» և «Տրանսգազ» ընկերություններն այսօր դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնական գազի բաշխման և փոխադրման սակագները վերանայելու խնդրանքով: «Տրանսգազ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ բնական գազի փոխադրման հաշվարկում նշված է, որ ընկերությանը հանձնվող հազար խմ բնական գազի արժեքը 113428,08 դրամ է: Դա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող հազար խմ գազի գինը 270 դոլար է:

Հետաքրքվողները կարող են ինքնուրույն ուսումնասիրել փաստաթուղթը՝ հետևյալ հղումով։

Այն դեպքում, երբ մինչև վերջերս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համառորեն պնդում էր, որ գազի ներկրման գինը 180 դոլար է:

Արմեն Մովսիսյանը և մյուս պաշտոնյաները այս հարցով դեռև ոչ մի մեկնաբանություն չեն ներկայացրել։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031