Բաժիններ՝

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների դադարեցում: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում։

«Մենք կառաջարկեինք, և մենք կարծում ենք, որ հիանալի գաղափար կլիներ հրադադար կնքել էներգետիկ ենթակառուցվածքների հարցում, որի դեպքում Ուկրաինայի ենթակառուցվածքները և Ռուսաստանի էներգետիկ ոլորտը հարվածների թիրախ չէին դառնա», – ասել է նա։

Ռուբիոն նշել է, որ ստեղծված իրավիճակում սա առավել նախընտրելի արդյունքն է Վաշինգտոնի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ նման համաձայնության հասնելը դյուրին բան չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930