Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։
Կարող է մի օր իմ թիկունքում կանգնած ոստիկաններն էլ ըմբոստանան, իրենց երեխեքն էլ են ուտում նույն ուտելիքը, ինչ մենք…մի օր իրենք կատաղելու են, մի օր ոստիկանը, մի օր դատավորը…չգիտեմ, դատավորը` կարող ա չէ, զինվորականը…սրանք էլ են քաղաքացի:
Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի խոսքերով՝ առաջիկայում չվերթների ավելանալուն զուգընթաց ավիատոմսերի գները կնվազեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հարցրեց. «Ճի՞շտ հասկացա, որ 20-25 մլդ դրամի կորուստ ունեք, բայց փոխհատուցում եք 2-3 մլն: Ինչո՞ւ եք որոշել այսքան փոխհատուցել: Այս թիվը հնարավորությունի՞ց է գալիս, թե՞ արդարության չափանիշներից: Ս. Կարապետյանն էլ նշեց, որ 100 տոկոս փոխհատուցում ոչ մի տեղ չի լինում և իրենք իրենց հնարավորությունների չափով են աջակցում:
Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է Արմավիրի մարզի գյուղերում կարկտահարությունից տուժած բնակիչների վնասի փոխհատուցման մասին հարցը, որին ներկա են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կին անվճար կարող է ծննդաբերել միայն այնտեղ, որտեղ ինքը բնակվում է: Այլ վայրում ծննդաբերելու դեպքում՝ նա պետք է 107.000 դրամ վճարի:
«Այդ հայտարարությունից Ես տեսա կառավարության անդամներին՝ Հրայր Թովմասյանին, Դավիթ Սարգսյանին, Արմեն Աշոտյանին հետո ԱԺ դալանում, ու ասացի՝ փաստորեն որոշել եք այլևս մենակ դալան չմտնել հա՞, հիմա երեքով եք մտնում»
«Բնական եմ համարում, երբ մարդկանց ծեծում ես, պետք է թողնես մինչև վերջ լացեն. երբ հանգստանան՝ կպատասխանեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հնչած հայտարարությունները, որ Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար պետք է ներողություն խնդրի։
Աժ-ում լուրջ փոփոխություններ կան. ձևավորվել է համախմբված ընդդիմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Կառավարության նոր ծրագիրը Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության գնահատմամբ ծրագիր չէ, այլ լավագույն դեպքում՝ հռչակագիր, որը պարունակում է մշուշոտ տեսլականներ:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 2013-ի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկը: Ցանկում ընդգրկված են ինչպես՝ բիզնեսմեններ, այնպես էլ՝ հայտնի դերասանուհիներ ու երգչուհիներ: Այս տարի ամենաազդեցիկ կին է ճանաչվել Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը:
Հայտնի ֆոտոմոդել, ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի ընկերուհի Իրինա Շեյքը զարմացրել է իր անկեղծ զգեստով:
Երկու օր առաջ միջադեպ է գրանցվել Օհանավանի եկեղեցու՝ Հովհանավանքի բակում: «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը ցանկացել է նկարահանել եկեղեցին և հարակից տարածքը, սակայն Օհանավանի բնակիչներից մեկը՝ տիկին Սուսաննան, ով աշխատում է հուշարձանների պահպանման կոմիտեում, իր տղաների և ամուսնու հետ փորձել է խոչընդոտել նկարահանող խմբի աշխատանքը:
«Արմավիա» ավիաընկերությունում արդեն մոտ 1 շաբաթ օդաչուների և տեխնիկական անձնակազմի աշխատանքից ազատման գործընթաց է գնում: Ինչպես 168.am-ին հայտնեց ընկերության արդեն նախկին օդաչուներից մեկը, «Արմավիան» աշխատանքից արդեն ազատել է բոլոր 30 օդաչուներին, թեև մինչ օրս չի վճարել 5 ամսվա աշխատավարձի կուտակված պարտքը: Ավիաընկերությունում չեն հրաժարվել օդաչուներին վճարել, սակայն պարտքերի մարման ժամկետներ էլ չեն նշել: Մեր […]
Մոտ ապագայում համատարած թանկացումներն արդեն անխուսափելի են թվում: Արդեն հիմա ՀՀ քաղաքացիներն ահազանգում են սպառողական ապրանքների գների բարձրացման մասին:
Հովհաննես Սիմոնյանի կինը` Ռոզա Սիմոնյանն էլ ասել է, թե երբ ողոքի ակցիայի օրը գյուղացիներով փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը ինչ-որ մարդիկ ամուսնուն տարել են. «Վախցրել են, որ քաղաքական հայտարարություններ չանի, ինքը բան չի պատմում, բայց գյուղացիք ինձ ասել են: Գյուղապետ Արթուրը` մեր ծոցի բալենա, գնացել բերելա Հովիկին»:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:
Սա առաջին նման ձեռնարկն էր Կովկասում: Փորձագետներն այդպիսով կարողացան հեռահար ձևով գործածել Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն) TRIGA հետազոտական ռեակտորը լաբորատոր վարժությունների նպատակով: Այս աննախադեպ ձեռնարկը հնարավոր դարձավ երկարատև պլանավորման և կազմակերպական աշխատանքների շնորհիվ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ԱԺ դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԱԺ-ում փակ ընթացակարգով գազի սակագնի թանկացման մասին քննարկմանն ապահովել նաև հասարակական սեկտորի մասնակցությունը:
2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
Ամենամեծ ճգնաժամը մեր ուղեղների, ձգտումների բացակայության ճգնաժամն է, ամենաազդեցիկը քաղաքական համակարգի շատ վատը լինելու ճգնաժամն է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ով ներկայացնում էր Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, մի քանի հարց ուղղեց:
«Եվրատեսիլ 2013» մրցույթի կազմակերպիչները, Եվրոպական հեռարձակման միությունը անդրադարձել են մրցույթի շուրջ ստեղծված սկանդալին, մասնավորապես այն պնդումներին, թե ձայները գնվել են:
Հայտնի խոսք կա՝ եթե փոքր հանցանքը չես պատժում, ավելի մեծ հանցանքի է բերում: Նույնը իշխանության մասին կարող ենք ասել՝ նրանք արբենում են անպատժելիությունից: Այս հայտարարությունը այդ անպատժելիության արդյունքն է:
Իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք և կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն:
Եթե լրատվամիջոցների գործը միայն ձեռքի տակ ընկած «ինֆորմացիայի» հնարավորինս արագ և լայն տարածումը լիներ, ապա իրենք վաղուց արդեն պետք է սնանկացած լինեին տաքսիների վարորդների հետ մրցակցության պատճառով:
Դպրոցը, հատկապես ավագ դպրոցն այն լակմուսի թուղթն է, որ հստակորեն երևան է հանում ամեն ինչ: Այստեղ արագորեն տարորոշվում են լավ ու ոչ այնքան գիտակ մասնագետները, հոգեբան ու պարզապես ժամավճարով աշխատող ուսուցիչները, որոնց համար էականն իրենց դասաժամը տրամաբանական ավարտին հասցնելն է միայն, նյարդերից թույլ և ուժեղ, իրենց արած գործը բավականությամբ և որպես պարզապես պարտականություն կատարող մանկավարժները, և այլք:
«Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»:
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «խարդախ է և խաբեբա»: