Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանցից շատերն ամիսներով հաց չէին կերել:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ: Եթե մտնող լինեինք մայիսի հինգին կմտնեինք»:
«Այս հայտարարությունը մենք նախաձեռնել ենք անել 4 հոգով, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ մեր ընկերներ մեզ հետ են և այս ասուլիսից անմիջապես հետո միանալու են այս հայտարարությանը»,- ասում է Ա. Զուրաբյանը:
168.am-ը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ իրեն պաշտոնանկ են անելու: Ի պատասխան մեր հարցին, մարզպետը պատասխանեց. «Ապագան ցույց կտա»:
Գազի գնի թանկացման դեպքում կթանկանան տաքսի ծառայությունների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի գները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նշենք նաև, որ եկեղեցու մուտքի մոտ նրանք հանդիպեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բարևեցին նրան և միասին մտան եկեղեցի։
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ գազի գնի թանկացումը էական ազդեցություն է ունենալու Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա։
Հարցին՝ արդյոք կա՞ն փաստեր, որոնք կապացուցեն Վարդան Սեդրակյանի անմեղությունը, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Այդ դատախազին հարցրե՛ք: Այդ 5 կգ մակուլատուրան որ բերել է դատարան, ի՞նչն է ուզում ապացուցի Վարդան Սեդրակյանի մասով»:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում Հայաստանի դիվանագիտության կեցվածքը Սիրիայի հարցում, դիվանագետը պատասխանեց այսպես. «Դե հիմա որ Սվազիլենդում դեսպանություն բացեն, բոլոր հարցերը կլուծենք»:
Այդ մեկը չասեք: ՀՀԿ-ն իրավունք չունի ասելու՝ միջոցներ չկան: Մենք գիտենք, ինչ խողովակներով են գնում գումարները գեներեալների գրպանները: Ասում եք՝ սահմանափակ են, բայց միայն կենսաթոշակային ոլորտի բացահայտումների միլիոնները կարող էին գնալ ազատամարտիկներին:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի և միշարք ծառայությունների սակագների վերանայման հայտերով:
Սփյուռքի նախարարությունից զանգահարել և սպառնացել են, որ եթե հանգիստ չթողնի այս ընտանիքին, իր անունը կհրապարակեն` որպես ազգադավ ու անհոգի մի մարդու, ով դժբախտության մեջ հայտնված մարդկանց ուզում է դուրս հանել իր բնակարանից: Պաշտոնյան զգուշացրել է, որ իրեն կարող են զրկել աշխատանքից, և դրա համար որոշել է անանուն բողոքել:
Կիրակի օրը տեղացած կարկուտը ոչնչացրել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները:
168.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք երկրորդ նախագահը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված մայիսի 19-ին կայանալիք հավաքին:
Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը ևս մի կորսված հնարավորություն էր իշխանությունների համար` ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարության զարգացման և այս անընդունելի ընտրախախտումներին վերջ տալու համար:
Ես այդ հայտարարությունը կորակեի անպարկեշտ, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ իշխանության գալով` անի այն, ինչը պատկերացնում է Գալուստ Սահակյանը:
Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում: Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 417 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 416.85 դրամը։
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով…
Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան…
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վերջին հանդիպումն անցկացրեց «Օլդ Թրաֆորդում»:
Մայսիսի 14-ին տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը, որին ներկա կլինեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով վաստակած 2 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, սպիտակներով խաղում է միանձնյա առաջատար (3 մ.) ռուս Սերգեյ Կարյակինի հետ:
Առողջ լնդերը կարևոր դեր են խաղում ոչ միայն ատամների, այլև ամբողջ առողջության համար: Լնդերի հիվանդությունը կարող է առաջացնել քոր, կարմրություն և լնդերի բորբոքում, որը շատ տհաճ երևույթ է:
Ես նորաձևություն չեմ ստեղծում, ես միայն մարդկանց եմ հագցնում: Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ կարողանան կրել իմ ստեղծած հագուստը:
Թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանից ընդամենը 4 ռաունդ պահանջվեց մեքսիկացի Խավիեր Գալոյին պարտության մատնելու համար:
Ջ. Հեֆերնի խոսքով՝ նմանատիպ հարթակների միջոցով ինքը գտել է ֆինանսական աջակցություն ցուցաբերող տարբեր կազմակերպությունների, որոնք կարող են օգնել հայկական ընկերություններին և գործարարներին, իսկ այդ հնարավորությունները Հայաստանը հաճախ չի օգտագործում:
Ավելորդ քաշ ունենալու հարցը հուզում է բազմաթիվ մարդկանց: Հայտնի երգչուհի, «Վիա Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան երկրպագուներին պատմել է քաշ կորցնելու իր տարբերակի մասին:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի 10 բիզնես կանոնները: