
Ծառուկյանը կպարզաբանի Ծառուկյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը նշել է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ։ Ստորև ներկայացնում ենք այդ հաղորդագրությունը.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի զլանա և մեկ անգամ ևս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ: Այնպես որ խորհուրդ կտամ ոմանց՝ ժամանակից շուտ հետևություններ չանել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան»