Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ «Սևաստոպոլի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկած գերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ:
Զզվում եմ ապարանցի Պավլիկի` պավլիկմարոզովյան տեսակից: Դաշնակցության հասցեին դրա զազրախոսելը դրանց տեսակի «երախտագիտությունն» է. թո’ղ իրենց ճենճի մեջ տապակվեն:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք:
Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։
«Երբ Քյոսալարի բարձունքներն էինք վերցնում, մի բարձունք վերցնելուց հետո մի մեծ արծիվ, իրական բան եմ պատմում, Շուշվա վրա սավառնեց (հիմա էլ եմ հուզվում): Տղերքին ասի. «Տղերք, արծիվը Շուշին տիրեց»»,- այսօր` Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին կիսվելով իր հիշողություններով` պատմեց Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
«Նախարարների փոփոխության մասին անիմաստ եմ համարում խոսել: Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները զգալի չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե շտապում գնահատականներ հնչեցնել նոր կառավարության գործունեության արդյունավետության մասին:
Կան առողջ ուժեր, կան անհատներ քաղաքական դաշտում, որ իրոք իրենց դեմքը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է` մոտակա ժամանակահատվածում` 6 ամսվա, 1 տարվա ընթացքում, նոր ուժ կձևավորվի:
«Իշխանությունները հստակ քաղաքական որոշում էին ընդունել՝ Հայ ազգային կոնգրեսը չպետք է անցնի Երեւանի ավագանի: Իսկ նման որոշում ընդունելու պատճառը եղել է ՀԱԿ-ի տարած ագրեսիվ քարոզչությունը, երբ Հայ ազգային կոնգրեսը բացահայտեց Տարոն Մարգարյանի դեմքը»,- ասում է Լևոն Զուրաբյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ հաստատելով երեկ ՀՀԿ ԳՄ նիստում առաջարկված նախարարների անունները:
Եթե մեր ազգաբնակչությունն իր երեխայի, օրինակ, դպրոցի համար կարող է նման վարձ տալ, ապա, կարծում եմ, որ բարձրագույն կրթություն ստանալու համար տարեկան 400 հազար դրամ պետք է կարողանա տալ:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մոտեցավ մի կին ու խնդրեց իր դստեր վերջին զանգի համար գումար հատկացնել:
Խոսելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին, Խ. Սուքիասյանն ասել է, թե ամբողջ ներկապնակում Տ. Սարգսյանի նման «դպրոց, փորձ ունեցող մարդ չկա»: «Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Էս երկրի ամեն մի հատվածից Տնտեսական ճգնաժամի տարիներ եղան, բայց այն, որ ինքը լավ բարեփոխիչ է՝ բոլորս լավ գիտենք»:
Յուրաքանչյուր շաբաթ մենք հանդիպում էինք Քեմբրիջում կայացած ընկերությունների տնօրենների հետ, ովքեր մեզ պատմում էին իրենց հաջողության պատմությունը, թե ինչպես են սկսել, երբ Քեմբրիջի ասպիրանտ էին և ինչ-որ գաղափար ունեինգ պատմում էին անգամ իրենց ձախողումների մասին: Հաճախ, անգամ մեծ բարձունքների հասած ընկերությունների տնօրեններն ասում էին` այն ժամանակ այսինչ բանը չստացվեց, որովհետև ես «դմբո» էի:
Մարտի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս պահին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ինքը տեղյակ է եղել այդ տեսանկարահանումներից ավելի վաղ, քան դրանք դրվել են այսօր համացանց:
Ապրիլի 25-28-ը Մոնակոյում կայացավ «Art Monaco-Expo» համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանից կրկին մասնակցեց «Բարձր արվեստ» կենտրոնը:
Քավոր Հարութի ցուցմունքը խիստ տարբերվում է Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի ինքնախոստովանական ցուցմունքից:
Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։
Լրագրողների դիտարկմանը, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում «ձուկ» մականունով թաղային հեղինակությունը փորձում էր համոզել իրեն, որ ինքը «ձուկն ա», տվյալ թաղի «ավտարիտետն» ու ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ինքը կցանկանա, Մանվել Բադեյանն այսպես արձագանքեց. «Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի: Բայց քո վրա չտարածվեց, չէ՞, իր վլաստը»:
Նախ պետք է լինել ընդդիմություն, հետո խոսել ընդդիմության միավորման մասին: Իշխանությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ստացել է իր ձայները նույն մեթոդներով, բայց ոչ նրա համար, որ ունեին լավ ծրագիր:
Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը բողոքեց, որ դատական նիստերն ուշ-ուշ են նշանակվում, և ցանկություն հայտնեց, որ դրանք առավել հաճախ նշանակվեն:
Նախորդ տարվա նոյեմբերից Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում տեղադրվել են նաև հայերեն էլեկտրոնային գրքեր: Այդ երկու հարթակներում կարելի է գտնել մոտ 40 հայերեն գիրք, որոնք, սակայն, մատչելի չեն հայաստանյան օգտատերերի համար, որովհետև Apple iBookStore և Google Play eBooks հարթակները փակ են Հայաստանի համար:
Օրերս փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել՝ իր մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում: Թամարա Յայլոյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:
Ամերիկյան կառավարությունը վերջերս մի հետաքրքիր զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ինքնասպանությունների թվի ավելացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է տնտեսական ճգնաժամով։
Ամերիկացի զինագործ էնտուզիաստ Քոդի Ուիլսոնը մշակել և հաջողությամբ փորձարկել է ատրճանակը, որի հիմնական մասերը ստեղծված են պլաստիկից ու տպվել են 3D տպիչի միջոցով:
Վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը, մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով: