«Այնպես չէ, այսօր դու կոտրեցիր հայերին, մեջքը կոտրեցիր, գնացին տուն, և վերջ: Այդպես չէ, հենց կգա պայքարի նոր հանգրվանը, հավատացնում եմ` էդ 5000, 10.000 վերցնողներն էլ, չվերցնողներն էլ գալու են փողոց»:
Եթե փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա, ամենայն հավանականությամբ, այն կզբաղեցնի ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն ու երկրորդ տեղը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը կտրականապես հրաժարվել են վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը՝ փոխքաղաքապետի պաշտոնի համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը:
Կարծում եմ՝ այդ խնդիրներին պետք է շտապ լուծում տրվի հայկական իշխանությունների կողմից. տեղային խնդիրները պետք է լուծվեն որոշակի համայնքում իրապես բնակվող քաղաքացիների կողմից, և առանց սպառնալիքների կամ դրամական խրախուսանքի ընտրական մթնոլորտը խիստ էական է քվեարկողների վստահության համար:
ԲՀԿ-ն տեղամասից ներս վարում էր ընդդիմադիր կեցվածք, իսկ տեղամասից դուրս՝ իշխանական: Այո, ընտրատեղամասից դուրս մենք չկարողացանք ազդել խախտումների վերացմանը, իսկ դրան գումարվեց նաև մեր անվանափոխությունը, շփոթը, ինչ-որ տեղ նաև հիասթափությունը:
Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս մասին 168.am-ին տեղեկացրին Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Գործով նախագահող դատավորը Գագիկ Պողոսյանն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին:
Մենք կանխատեսում էինք, որ Տարոն Մարգարյանին կտան 54 տոկոս ձայն, 46 -ը` կբաշխվի մրցակիցների միջև ու փաստորեն այդպես էլ ստացվեց: Այսուհետև հարցումներ պատվիրողները կիմանան՝ ում դիմեն և ում արդյունքներն են ճիշտ դուրս գալիս:
Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք: Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ: Եղավ՝ ինչ եղավ:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:
«Մենք ոչ միայն ավելին էինք սպասում, այլև, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հույս ունեինք, որ կեղծարարության մեքենան այդքան արդյունավետ չի աշխատի: Հակված չեմ որևէ էական գնահատական տալ ԿԸՀ-ի արդյունքների վերաբերյալ, որովհետև իրական պատկերը չերևաց»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 171 ընտրատեղամասերի արդյունքները։
«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալներով` 232 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքներով կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցությունը կազմում է. 1. «Առաքելություն» կուսակցություն 0,66 տոկոս, 2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 22,18 տոկոս, 3. «Բարև Երևան» դաշինք 8,79 տոկոս, 4. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 4,72 տոկոս, 5 Հայ Հեղափոխական դաշնակցություն 4,05 տոկոս, 6. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն 55,39 տոկոս, 7. «Օրինաց Երկիր» կուսակցություն 4,21 տոկոս: […]
«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալներով` 181 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքներով կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցությունը կազմում է.
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, պատասխանեց` «շատ լավ»:
Թիվ 7/05 տեղամասում «Բարև, Երևան» դաշինքի հանձնաժողովի անդամը հաշվարկն ավարտելուց հետո շամպայնի բաժակ է բարձրացրել ու ոգևորությամբ խմել ՀՀԿ-ի հաղթանակի կենացը:
«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալներով` 103 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքներով կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցությունը կազմում է.
«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալներով` 91 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքներով կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցությունը կազմում է.
«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալներով` 81 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքներով կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցությունը կազմում է։
Թիվ 10/24 ընտրատատեղամասում քիչ առաջ ավարտվել է ձայների հաշվարկը: Այստեղ քվեարկելու իրավունք ունեցող 1637 անձից իր քաղաքացիական պարտքը կատարել է 636-ը:
ԿԸՀ ցանցը առցանց ռեժում հրապարակում է ընտրությունների արդյունքները։ Այս պահի դրությամբ առաջատարը ՀՀԿ-ն է
Հայաստանցի ընտրողները վերջին շրջանում բավականին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում քվեաթերթիկները անվավար դարձնելու հարցում՝ դրանց վրա թողնելով իրենց վերաբերմունքն արտահայտող մակագրություններ։
168.am-ի թղթակիցը Արաբկիր վարչական շրջանի թիվ 5/25 ընտրատեղամասից հաղորդում է քվեարկության հաշվարկի արդյունքները: 1706 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 825-ը:
Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, որոնց մասին բարձրաձայնում են այլ քաղաքական ուժերը, ապա Հրանուշ Հակոբյանն ասաց. «Թող դրանով զբաղվեն համապատասխան մարմինները»:
Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ
Քիչ առաջ 10/24 ընտրատեղամասում, որտեղ դեռևս ընթանում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեների հաշվարկը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 437 021-ը կամ 53.53%-ը։
Այս փուլում հաջողվեց խուսափել լուրջ բախումներից: Որոշ քաղաքական ուժեր անձնուրաց կերպով քննադատելով մեզ, մոռացել էին, որ իրենք նույնքան պատասխանատու էին ընտրությունների որակի համար, որքան մենք:
Ինչպե՞ս են ԲՀԿ-ականները վերաբերվում այսօր առավոտվանից հնչող այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ականները ևս ընտրակաշառք են բաժանում:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 366 982-ը կամ 44.95%-ը։