«Եկեղեցու բակում կերած մատաղն էլ չի փրկի»
Ֆեյսբուքում շարունակվում է ակտիվորեն քննարկվել 168.am-ի տեսանյութը, որտեղ երևում է, թե հարյուրավոր մարդիկ ինչպես են գրոհում Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում բակում դրված՝ ուտելիքներով լի սեղանը։
Դերասան Հովհաննես Ազոյանը այդ կապակցությամբ գրել է.
«Վտանգավոր է, երբ ժողովրդի աչքն է սոված, ոչ թե փորը։ Իսկ դա վտանգավոր է բոլորիս համար։ Հ.Գ հետո չասեք, թե չգիտեինք, որ տեեեեեենց վտանգավոր էր։ Ի դեպ, ժողովրդի «ուտելու» video-ն չդրեցի տակը, քանզի արտասահմանցի ընկերներ ունեմ ու չէի ուզի, որ տեսնեին……. Ամոթ է։ ՑԱՎՈՒՄ ԵՄ ձեր և մեր բոլորիս համար, պարոն պաշտոնյաներ…»։
Թեմային անդրադարձել է նաև ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, ով խնդիրը դիտարկել է բացառապես կուլտուրայի տեսանկյունից.
«Ինչո՞ւ ենք զարմանում կամ խղճում: Ֆուտբոլի մարզադաշտ հաճախելու կուլտուրա ունե՞նք, Ծիծեռնակաբերդի երթին առանց աղմկելու և հրճվելու քայլել գիտե՞նք, Համալիրի համերգասրահի դռները չպոկելով ներս խցկվելու այլ տարբերակ ունե՞նք, զեբրաների վրայով փողոցն անցնել գիտե՞նք, ոստիկանի հետ խոսելու տակտ ունե՞նք, Երևանյան լիճը անարատ պահելու շանս ունե՞նք, Կոմայգին մանուկներին վերադարձնելու միտում ունե՞նք, կամ էլ մոսկվաներում «Хачики понаехали» արտահայտությանը չարժանանալու ամոթ ունե՞նք: Դե եկեք ասեք, որ այս ամենը քաղցածության ու գաղթի հետ է կապված: Ոչ, ես համամիտ չեմ ՁԵԶ հետ, պարոնայք և տիկնայք, կուլտուրա չունենք, կուլտուրա: Եկեղեցու բակում կերած մատաղն էլ չի փրկի…. Ափսոս… »։