«Օրենքով քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքները կառավարության կողմից հաստատվելուց հետո քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է հինգ օրվա ընթացքում տեղակալների թեկնածությունները, և Հանրապետության նախագահը նշանակում է: Ես կառաջարկեի ևս երկու օր սպասել»:
Հանուն քառյակի պահպանման ջանքերի գործադրումը շարունակվում է: Վաղը տեղի կունենա քառյակի հերթական նիստը, որտեղ վերջնականապես պետք է որոշում կայացվի, թե երբ է տեղի ունենալու այդքան չարչրկված համատեղ հանրահավաքը: Իր վերջին ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հանրահավաքի անցկացման օրվա շուրջ կան տարբեր առաջարկներ: Ռուստամյանը հրաժարվեց ասել, թե ինչ առաջարկներ են դրանք և ում կողմից են ներկայացվել:
«Հանդիպել են, լավ են արել: Ոչ առաջին անգամ է, ոչ երկրորդ անգամ: Երկկողմանի տարբեր հանդիպումներ են եղել՝ ՀՅԴ-ԲՀԿ, եռակողմ հանդիպումներ՝ ԲՀԿ-«Ժառանգություն»-ՀԱԿ, եղել են առանձին-առանձին տարբեր հանդիպումներ: Հերթական հանդիպում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկել էին քառյակի հետագա քայլերը: Թ. […]
Ոչ խորհրդարանական ուժերից բաղկացած քառյակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է, որ քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը կարևոր էր նրանով, որ ՆԱՏՕ-ական երկրների միջնորդությամբ կազմակերպվեց հանդիպում Ալիևի հետ, ինչը բերեց ռուսական ազդեցության բալանսավորմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` խոսելով գագաթաժողովի արդյունքների մասին: Ըստ նրա` եթե մինչ այդ վերջին ակորդը եղել էր Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումը, և Ռուսաստանը պնդել էր, որ ինքը պիտի լինի բանակցող, միջնորդ, ոչ թե Մինսկի խումբը, ապա ամերիկյան նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը «վերականգնեց ստատուսը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար մրցույթ է հայտարարվել, սակայն Արդարադատության նախարարությունը դեռ հայտեր չի ստացել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից: Նշենք, որ մրցույթի մասին հայտարարությունը ՀՀ արդարադատության կայքում տեղադրվել է սեպտեմբերի 2-ին:
Հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը և բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking) օրեր առաջ ներկայացրել են «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը: Սթիվեն Հոքինգը գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է, որ այն պատմական, արժեքավոր փաստաթուղթ է, քանի որ պարունակում է գիտական բազմաթիվ նյութեր, և ամենակարևորը՝ լեգենդար տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի՝ «Starmus» գիտական առաջին փառատոնի ընթացքում ունեցած վերջին զեկույցը:
Հանրապետության Նախագահը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Այնուհետև Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Մեր պետական ու քաղաքական համակարգը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին դպրոցն ու բուհը՝ ավելի շատ ձևական ու անբովանդակ: Թերևս նաև այն պատճառով, որ այսօր մեզանում քաղաքական ու պետական կառավարման համակարգում ավելի շատ են հայտնվում մարդիկ, ովքեր ոչ միայն բուհեր, այլ անգամ դպրոց չեն հաճախել: Մեր այսօրվա զրույցը Արմեն Աշոտյանի հետ է, ով, բնականաբար, չի համաձայնվի նշված տեսակետների հետ, քանի որ և՛ ՀՀ կրթության ու գիտության նախարարն է, և՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահը:
Այս ճարպիկ ծրագիրը հետապնդելու նպատակով, արտգործնախարարն անսովոր քայլի դիմեց՝ օգոստոսի 28-ի մասնակցելով նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որպեսզի նրան հանձնի նախագահ Սարգսյանի պաշտոնական հրավերը: Նալբանդյանն այցելեց Անկարա անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը վիրավորել էր հայերին, բողոքելով թուրքական հեռուստատեսությամբ, որ ոմանք իրեն անվանել են վրացի և «նույնիսկ ավելի վատ, ինձ հայ են անվանել»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում և վերլուծում է Մրցունակության համաշխարհային զեկույցում այս տարի Հայաստանի 6 կետով նահանջի պատճառները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Այս ամիսների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել նախարարության կողմից՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազման հետ, մշակվել է միջոցառումների ծրագիր՝ մոտ 2-3 տարում էներգետիկ բնագավառում կորուստների կրճատման հետ կապված»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցերին՝ էներգետիկա համակարգի, «Նաիրիտի», Վանաձորի քիմպրոմի, Որոտանի խնդիրների վերաբերյալ:
«Միկա» մարզադաշտը ինչո՞ւ փոխանցվեց Ֆինանսների նախարարության ֆոնդին և, եթե այն ընդամենը 2 մլրդ դրամով վաճառվի, չի՞ ստացվի, որ ադյքան մեծ գումար ներդրում արվեց Միկա Բաղդասարովի ֆոնդին: Դիմելով ՀՀ կառավարությանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Տնտեսության հաջողություններն անընդհատ պրոցես են և, եթե ընդհանուր քաղաքականության ծիրում դիտարկում ենք, ամեն ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախաար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քոչարյանական ժամանակաշրջանը տնտեսական աճի տարիներ էին:
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվաճառվի մասնավորի, իսկ գումարները կուղղվեն երկրի պաշտպանունակությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ինչ է լինելու համալիրի ճակատագրը: Լ.Սարգսյանի խոսքով՝ իր հարցմանն ի պատասխան հուլիսին ասել էին, որ համալիրի 100% բաժնետոմսերը Մուրադյան ընտանիքի մոտ են, բայց օրեր անց ՊՆ-ի հաշվեկշիռ փոխանցելու որոշումը կայացվեց:
«Եթե Հայաստանի բոլոոր դպրոցները բերենք քաղաքաշինության ԾԻԳ-ով արվող դպրոցների մակարդակին, հարկավոր է 1 մլրդ եվրո: Դա իրատեսական չէ: Մենք փոքր գումարով փորձում ենք առավելագույնն անել: Ավագ դպրոցներից ընտրել ենք առավել կարիքավոր 17-20-ը: Սա կրթության համար շատ փոքր գումար է»,- այսօր 30 մլն դոլարի վարկային համաձայնագրերի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ժառանգությունը» չի մասնակցել այդ հանդիպմանը, որովհետև «Ժառանգությանը» հրավեր չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մասնակցել երեկ տեղի ունեցած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:
Աշոտյանի այս խոսքերն ազդեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վրա, ով շտապեց հայտարարել, թե Աշոտյանը դեռ երկար ժամանակ մնալու է ՀՀ քաղաքական կյանքում:
Այսօր հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի գործին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Իմ մոտ այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում: Սկսենք նրանից, որ նա բոլորիս հայտնի է, որևէ մեկը չի կարող կասկածել, որ նա այն վտանգավոր հանցագործն է, որ կարող է խուսափեր դատավարությունից, հարցաքննությունից և այլն»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Այս կապակցությամբ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը՝ խոսելով ինքնասպանությունների տարածվածության և դրանց կանխարգելման ուղիների մասին: Սամվել Թորոսյանի խոսքով՝ չնայած մեր հանրապետությունում այդքան էլ մտահոգիչ չէ […]
«Եթե Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակեն մարզպետ, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանությունները ձեռնոց են նետում բոլորիս՝ հասարակությանը: Դուք կարող եք ասել, որ շատ են եղել նման դեպքեր: Այո´, գուցե շատ են եղել, բայց սա նշանակում է ձեռնոց նետել և ասել՝ ժողովուրդ, եթե քո մեձ դեռևս արժանապատվություն կա, կարո՞ղ ես ձեռնոցը վերցրու, հետս մենամարտիր: Թե չէ, դու ողորմելի ստրուկ ես և ես քեզ որպես ստրուկ պետք է պահեմ: Ես համարում եմ՝ եթե Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակեն, դա կլինի նորից ձեռնոց նետելը մեզ բոլորիս՝ հասարակությանը: Կվերցնե՞նք մենք այս ձեռնոցը, թե՞ ոչ, դրանից կհետևի, թե Հայաստանն ընդհանրապես՝ որպես պետություն, արժանի՞ է գոյություն ունենալու, թե՞ ոչ՝ որպես արժանապատիվ ժողովուրդ: Սա կլինի բացահայտիչ, ինդիկատոր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ավետիք Իշխանյանը:
168.am-ի այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի դեպքում ինչպիսի՞ն կլինի քառյակի վերաբերմունքը, ո՞ր ուժերը կսատարեն նրան, Ս. Սաֆայանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» հավանաբար չի սատարի, որովհետև կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք հստակ ընդգծված մերժողական վերաբերմունք ունեն և երբեք չեն սատարի Քոչարյանին. «Կասկածում եմ նաև, որ ՀԱԿ-ը սատարի Քոչարյանի վերադարձը, բայց մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ կա տակտիկական զուգախաղ առաջին և երկրորդ նախագահների միջև` ընդդեմ Սերժ Սարգսյանի: Կարող եմ սխալվել, եթե իշխանությունը կիսելու խնդիրը շատ ավելի դոմինանտ լինի, և պայմանավորվածության գան, թե նրա վերադարձի դեպքում ով՝ ինչ չափաբաժնի իշխանություն կունենա»,-ասաց նա:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Վարդան Այվազյանն առաջին անգամ է լսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատվածությունների մասին և զարմացած է այն փաստից, որ Սուրիկ Խաչատրյանը մարզում վախի մթնոլորտ է ստեղծել, և այժմ սյունեցիները սարսափում են հեռանկարից, որ Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնից ազատելուց հետո նա վերստին կարող է դառնալ Սյունիքի մարզպետ:
«Հայաստանում քաղաքացիական դիմակայության արդյունքում բռնի իշխանափոխություն տեղի չի ունեցել թերևս նաև այն պատճառով, որ ժողովրդին փողոց դուրս բերած ընդդիմադիրները չեն ստացել ակնկալվող աջակցությունը ժողովրդավարության հենասյուներ և իրենց վստահելի գործընկերը համարվող օտար պետություններից: Ընդդիմադիրների համար կարևոր կլինի հիշել, որ չի կարելի այնպիսի խոստումներ տալ, որոնք պատրաստ չեն կատարել՝ գոնե այդքանով պետք է տարբերվեն գործող իշխանությունից»,- գրել է Արման Մելիքյանը:
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը:
«Պետք է այս հարցը հանգիստ թողնել և զբաղվել պետական անկախությունը և պետականության բովանդակությունը լցնելով: Ինչքան շատ ենք ընկնում ձևի հետևից, այնքան շատ ենք մոռանում բովանդակության մասին: Եթե մենք լինեինք լիակատար, անկախ, կայացած պետություն, ապա բացարձակապես չէինք անդրադառնա այդ պետական ատրիբուտիկային»,- ասում է Ռուբեն Բաբայանը:
Հասկանալի պատճառներով Արմեն Աշոտյանը բաց է թողել միայն՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը, քանի որ նա դուստր չունի:
Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավումն առաջվա պես մնում է հեռավոր հեռանկարում: Այսպիսի կարծիք ունի Տարածաշրջանային կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Երկրի առջև կանգնած խնդիրները չեն սահմանափակվում քառյակի կողմից իշխանություններին ներկայացված 12 կետերով։ Ինչպես այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ կուտակված խնդիրները շատ են և դրանք առաջին հերթին պայմանավորված են տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությամբ և ապաշնորհ կառավարմամբ։