ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում և վերլուծում է նահանջի պատճառները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում և վերլուծում է Մրցունակության համաշխարհային զեկույցում այս տարի Հայաստանի 6 կետով նահանջի պատճառները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ըստ նրա՝ ՀՀ դիրքի նահանջի պատճառները կարող են տարբեր լինել՝ գուցե ՀՀ-ն առանձին կետերով ետընթաց է գրանցել, բայց կան նաև երկրներ, որ առաջ են գնացել, ինչի պատճառով էլ ՀՀ-ն ետ է մնացել:

«Վերլուծելուց հետո տեղյակ կպահենք: Մասնագիտական վերլուծություն է պետք, գործոնները շատ են: Ե՛վ գործոնային, և՛ ադմինիստրատիվ վերլուծություն է պետք անել»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930