«Այս ուրախալի արդյունքը վկայում է, որ մենք կարողանում ենք ապահովել բարձր մակարդակի բուժսպասարկում»:
«Ես չեմ հիշում, որ Դաշնակցությունը մի լուրջ քայլ ժողովրդի համար արած լինի ու իշխանության հետ չլինի: Առաջին իշխանության ժամանակ, քանի որ հաղթանակն առաջին իշխանությանն էր, բացասական վերաբերմունք ունեին, քննադատում էին, բայց հետո իրենք էլ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ իշխանություն եղան, Սերժ Սարգսյանի հետ էլ են եղել իշխանություն, արդյունքը՝ զրոյական, բացասական: Իրենք բացարձակապես հպարտանալու բան չունեն»,- ասում է Սոս Գիմիշյանը:
«Նույն Արևմուտքն այլևս հետքրիստոնեական է համարվում, փոխարենը` ամբողջ աշխարհում նկատվում է իսլամական գործոնի հարաճուն ակտիվացում: Պատճառներից մեկը կապված է Մերձավոր և Միջին Արևելքում ամերիկյան քաղաքականության, մուսուլմանների շրջանում Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ հարաճուն դժգոհության հետ: Մեծանում է իսլամի դերը ոչ միայն Հին Մայրցամաքում, այլև տարածաշրջաններում ևս»:
«Այս համակարգին արդեն պետք է վերաբերմունք ցուցաբերվի երկրում, թե սա ինչ է: Սա կաստա է, կաստայական համակարգ, որտեղ բոլորն ունեն իրենց հստակ կարգավիճակը: Այն իր մեջ ընդամենը խոսելով կարող է զբաղվել (արդեն բերեցի Հովիկ Աբրահամյանի օրինակը): Այս կաստան այն է, ինչ ոչնչացրել է այս պետությունը: Հիմա ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը, փոխում են, որ օրինականացնեն այս կաստան, հանեն խանգարող էլեմենտները: Իսկ խանգարող էլեմենտը, ինչպես նշեցի, նախագահի համընդհանուր ընտրության մեխանիզմն է: Երբ դա հանում ես, կաստան մնում է հավերժ»,- ասում է Մանվել Սարգսյանը
Քաղաքագետի խոսքով՝ պառլամենտական հանրապետությունը գործում է այն պետություններում, որտեղ կան կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն, ունեն պատմություն, ծրագրեր. «Հլը մեզ մոտ ժողովրդին հանեք, հարցրեք՝ ինչո՞վ է տարբերվում, ասենք, ՀՅԴ-ի ծրագիրը՝ ԲՀԿ-ից, կամ ՕԵԿ-ի ծրագիրը՝ «Ժառանգության» ծրագրից: Ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև մեծ մասամբ այս կուսակցությունները մարդ-կուսակցություններ են: Այսինքն` եթե ԲՀԿ-ից դուրս գա Գագիկ Ծառուկյանը, այդ կուսակցությունը երկրորդ օրը կարող է անցնել պատմության գիրկը»:
Բժիշկները խորհուրդ են տալիս` ալկոհոլ օգտագործելու դեպքում խմել միայն որակյալ գինի, օղի, կոնյակ և այլն, չխմել բարձր ջերմության դեպքում և «սոված» փորին։ Կարևոր է իմանալ, որ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը միանշանակ քայքայում է լյարդի բջիջները։ Օրինակ Ֆրանսիայում և Իսպանիայում, ուր գինին միշտ դրված է սեղանի վրա, մեծ թիվ են կազմում լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ։
Դիտարկմանը, որ Վ.Այվազյանը Սերժ Սարգսյանի նման ասում է, թե փոքր երկրում չի կարող 10 հոգի շաքարավազ ներկրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես իմ տրամաբանությամբ եմ ասում, եթե դա համընկնում է, շատ հաճելի է, որ իմ տրամաբանությունը համընկնում է ՀՀ նախագահի տրամաբանությանը: Վերջ ի վերջո, ՀՀ նախագահն առաջնային մանդատն ունեցող, ազգաբնակչության կողմից ընտրված անձն է»:
«Դեղերի պարտադիր դրոշմավորումը, որն աննախադեպ է վնասարարությամբ, աշխարհի և ոչ մի երկրում իր նախադեպը չունի: Սա իր առջև դրած նպատակին ամենևին չծառայող ու անմիտ որոշում է, որն ուղղակի կաթվածահար է անելու ոլորտի աշխատանքը»,- նկատում է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:
Խեղճ ու կրակ, օրվա հացը վաստակող վաճառականի միջոցով խոշոր օլիգարխներին ստվերից հանելու և օրենքի դաշտ բերելու կառավարության մտադրությունից անգամ «մահացածի ծիծաղն է գալիս»: Այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը` խոսելով հանրային դժգոհություն առաջացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ:
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ժպտալով միայն ասաց՝ «շնորհավորեք» և կրկին փութկոտ քայլերով հեռացավ:
«Եթե ձեզ չի հետաքրքրում դա, ես կփորձեմ հանրությանն այլ կերպ ներկայացնել այն հարցադրումները, որոնք մենք այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկել ենք, որովհետև, սիրելի գործընկերներ, այն, ինչ մենք փորձում ենք այստեղ անել, դա անում ենք հանրության համար, և լրագրողները, և մամուլի միջոցները կարևորագույն գործիքներ են, որպեսզի կառավարության խոսքը հասցնեն հանրությանը»:
«Տպավորություն է, որ այն, ինչ բացասական է, շատ ակտիվ ակցենտ է դրվում, իսկ ինչ դրական է, շատ թեթև է նշվում»: Ըստ նրա՝ վրադիր ծախսերը երբեմն այլ նպատակ ունեն, մասնավորապես՝ շատ դեպքերում գնային խնդիրներ կան, որ այդ ծախսերի հաշվին լրացնում են:
«Երբ Գորիսի քաղաքապետի ընտրությունն էր՝ 4 թեկնածու էին՝ 2 հիմնականը Հանրապետականի աջակցության վրա էին հենված: Ինձ վրա խնդիր դրեցին իմանալ 2-ից անցողիկը ո՞ր մեկն է, ու որքանո՞վ գործող մարզպետը կարող է միջամտել ընտրական գործընթացներին: Այնտեղ հարց կար՝ ինչպե՞ս եք վերաբերվում Սուրեն Խաչատրյան-Բուդաղյան ընդհարմանը: 60%-ն ասեցին, որ մենք կանեինք նույնը՝ ինչ-որ մարզպետը, եթե հարձակվեին մեր տան, մեր ընտանիքի վրա»,- խոսելով Սուրիկ Խաչատրյանի նորից մարզպետ նշանակելու մասին՝ լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
ՎՊ-ն արձանագրել է, որ ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում, ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները, և նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը:
Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսվում է նրանց հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին ետ կանչել: Նախարարի այցը, թերևս, կարելի է համարել հուսադրող:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ շատ քիչ ուժեր կան, հիմնականում նրա համախոհներն են, և դա շատ նորմալ է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չունի իշխանություն, չունի լծակներ, չունի գումար, որով կարող էր համախոհներին հավաքել իր շուրջ, ավելի շատացնել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը համարյա թե բոլոր քաղաքական ուժերում ունի իր կողմնակիցներին, և՛ ՀՅԴ-ի մեջ կան, և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի»:
«ՀՅԴ-ն ուզում է իր Սերժ Սարգսյանին ունենալ, իսկ եռյակը՝ իր, տարբերություն չկա ո՛չ ՀՅԴ-ի Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ եռյակի Սերժ Սարգսյանի միջև: Ես չեմ տեսնում մարդկային որակների, արժեհամակարգի հետ կապված տարբերություն: Ի վերջո, եկեք չմոռանանք՝ նույն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միասին կրակում էին ժողովրդի վրա: Ի՞նչն է փոխվելու իրենց իշխանության գալուց, ոչ մի բան, պետք եղավ՝ էլի կկրակեն, առաջին անգամն էր դժվար»:
Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում 1-ին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 60 տոկոսի չափով։
«Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով»:
«Եթե ես իմ ֆինանսների մեջ տեղավորվում եմ, կներեք, թողեք ես որոշեմ, թե ինչ եմ ուզում, ինչպիսի շոկոլադ եմ ուզում: Օրենքը թույլ չի տալիս ես մատնանշեմ «Գրանդ քենդիի» արտադրանք: Ու եթե «Գրանդ քենդիում» գները 1200 դրամ են, ինձ մատոցում են 1400 դրամով ու ես ստիպված պետք է պայմանագիրը կնքեմ»,- ասաց Հ. Նավասարդյանը՝ բողոքելով անցանկալի ու պարտադրված երևույթ է գնումներ կատարելը: Նա կոչ արեց դրա համար հատուկ հաստիք ավելացնել հատուկ դպրոցներում:
«Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք տվեց Ա.Մանուկյանը: «Ամոթը ընդունեցի»,- չընդդիմացավ փոխնախարարը:
«Զիմբաբվեի այդ ծիրանի/դեղձի տեխնոլոգիան ՀՀ-ում կես միլիոն դոլարով ներմուծելու առումով կրթության բնագավառում չունե՞նք նման դեպքեր: Եվ դա՞ էր ռեկորդը, թե՞ ավելի պիկ բաներ կան»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ կեսկատակ հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Կրթության ոլորտում աշակերտների թվով ուսուցիչների աշխատավարձի ուռճացման հետ կապված խախտումներն ակնհայտ են ու հստակ: Ինչպես այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հատկապես գյուղական համայնքներում ձեռք է տալիս ցույց տալ շատ աշակերտ, որպեսզի շատ ֆինանսավոում ստանան:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ՎՊ 2013թ. զեկույցում բերված ամբողջ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Այնպես որ, եկեք այս դաշտից դուրս մնանք: Սա եզակի դեպք էր, որ դատախազությունը շատ արագ արձագանքել է»: Ըստ նրա՝ եզակի էր, որ ստուգվող կազմակերպությունը ՎՊ հետ փորձում էր վերհանել խնդիրները: Սակայն, Ի.Զաքարյանի կարծիքով, անկատար որոշումների կուտակված խնդիրներ կան, ոչ ճիշտ ձևակերպված օրենքներ, որոնց հետևանք են այս խախտումները:
ԲՀԿ-ը ոչ թե դեմ է, այլ կա մի խնդիր, որն արգելափակում է կուսակցության մասնակցությունը: Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ունեցած ազդեցությանը այդ կուսակցության վրա: Կարծում եմ, որ նա նույնպես դեմ է այդ փոփոխություններին, հետևաբար՝ ԲՀԿ-ը նաև այդ պատճառով չի կարող մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որովհետև հաշվարկը շատ պարզ է՝ 2017թ. խորհրդարակական ընտրություններում փորձել ստանալ մեծամասնություն, որը որոշիչ կլինի 2018թ. նախագահական ընտրություններում:
«Գաղտնիք չէ, որ մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն են հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների հաղթանակները: Իսկապես մեծ պատիվ է ունենալ Ձեզ նման սպորտսմեններ ու մեծ վարպետներ: Հպարտության զգացումով եմ հետևել ձեր մենամարտերին ու շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ Տաշքենդում ծածանվեց հայկական եռագույնը»:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ճիշտ կլիներ, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը այդքան կտրուկ չդնեին փոփոխություններին չմասնակցելու խնդիրը. «Նախ՝ Հայաստանում որևէ գործընթացի չմասնակցելու այլընտրանքը հաստատապես ավելի լավը չէ՝ քաղաքական դիվիդենտների առումով, երկրորդ՝ ի վերջո, հասարակությունը սպասում է, որ ոչ թե ընդդիմությունը պետք է թողնի, որ իշխանությունը իր դարպասներն ավելի առաջ մղի, այլ, որ ընդդիմությունը պետք է իր դիրքերն ամրապնդի: Ցավոք, ընդդիմությունը դա չի անում»,- կարծում է նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Յունիբանկը» սկսել է իրականացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում, պետական աջակցության հաշվի բացում և սպասարկում (ընտանեկան դրամագլխի սպասարկում): Հաշվետերերին (անձանց, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը) բանկն առաջարկում է օգտվել «Ընտանեկան կապիտալ» ավանդատեսակից, որի տոկոսադրույքը սահմանվել է 12% տարեկան:
Առկա հնարավորությունները առավելագույն օգտագործելու համար Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ պետք է մոբիլիզացվի քաղաքական կամքի ռեսուրսը, որը պետք է ոչ թե դրսևորվի, այլ շարունակական պահպանվի: Այսօր ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ՀՀ տնտեսական մոդելում կարևորելով քաղաքական կամքի գործոնը: