Բաժիններ՝

Ինչո՞ւ «Միկա» մարզադաշտը փոխանցվեց Ֆինանսների նախարարության ֆոնդին

«Միկա» մարզադաշտը ինչո՞ւ փոխանցվեց Ֆինանսների նախարարության ֆոնդին և, եթե այն ընդամենը 2 մլրդ դրամով վաճառվի, չի՞ ստացվի, որ ադյքան մեծ գումար ներդրում արվեց Միկա Բաղդասարովի ֆոնդին: Դիմելով ՀՀ կառավարությանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Մարզադաշտը, հիշեցնենք, Ֆինանսների նախարարության հաշվին է փոխանցվել 9 մլրդ դրամ պարտքի դիմաց:

Ի պատասխան՝ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ օդային փոխադրողը պարտավորություններ ուներ բյուջեի հանդեպ, որոնք ժամանակից շուտ պահանջելու դեպքում, ընկերությունը կունենար խնդիրներ, դրա համար ժամկետներ սահմանվեցին, բայց երբ այլևս պարզ էր, որ չի վճարելու, կառավարությունը դիմել է դատարան:

«Կա պետական տուրքերի հետ կապված լուրջ խնդիր: Հարկային պարտավորությունների գծով համահարթեցում պետք է կատարվի»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև

«Խոսքն այն մասին է, թե ոնց է գնահատվել: Կարող էին այլ կերպ գնահատել և փակել բոլոր պարտավորությունները: Դուք հետո կարող է 2 մլրդով փակեք, բայց ստացվում է, որ դուք Միկայի տեղը վճարել եք մեծ գումար ու թեթևացրել եք Միկայի բեռը: Սա արվել է հարկատուների, ժողովրդի հաշվին»,- հակադարձեց Լ.Զուրաբյանը:

Գ.Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարզադաշտը գնահատել են անկախ փորձագետները. «Փաստացի գույքը պարտքի դիմաց է փոխանցվել, բայց պարտքը շատ ավելին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս