Ստատուսը վերականգնվեց
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը կարևոր էր նրանով, որ ՆԱՏՕ-ական երկրների միջնորդությամբ կազմակերպվեց հանդիպում Ալիևի հետ, ինչը բերեց ռուսական ազդեցության բալանսավորմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` խոսելով գագաթաժողովի արդյունքների մասին: Ըստ նրա` եթե մինչ այդ վերջին ակորդը եղել էր Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումը, և Ռուսաստանը պնդել էր, որ ինքը պիտի լինի բանակցող, միջնորդ, ոչ թե Մինսկի խումբը, ապա ամերիկյան նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը «վերականգնեց ստատուսը»:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի կարծիքով էլ` Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկ քայլ առաջ էր և շատ ճիշտ ուղերձ էր բոլորին` առ այն, որ Հայաստանն առաջնորդվում է իր շահերով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: