Նա նշեց, որ ավտոտրանսպորտային խախտումների գերակշիռ մասն արձանագրում են ավտոմատացված սարքերը՝ արագաչափերը, և հնարավոր չէ տեղում ճշտել հասցեն, թե որ հասցեով պետք է ուղարկվի վարչական տուգանքի մասին ծանուցումը: Ջհանգիրյանը կոչ արեց արագացնել, քվեարկել ու անցկացնել օրինագիծը:
«Ես մեր արտգորնախարարին չեմ վստահում և չեմ էլ պատկերացնում, որ նա խորությամբ հասկանում է այն ամենը, ինչն ինքը խոսում է»,- խոսելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի երեկվա արած հայտարարության մասին՝ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:
Զ. Թադևոսյանը կարծում է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է մոռացված, լքված վիճակում. «Եթե Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական մթերքների առջև, ապա Հայաստանը, եթե ունենար համապատասխան ներուժ, կարող էր ինչ-որ չափով լրացնել այն պակասը, որը չի մտնում Եվրոպայից Ռուսաստան: Գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ՝ բառիս իսկական իմաստով: Եթե գյուղացին պահում է մեկ կով, դա չի նշանակում, որ նա զբաղվում է անասնապահությամբ:
«Հայաստանի առաջընթացը, որի արդյունքում շնորհվեց այդ արտոնությունը, պայմանավորված է եղել նրանով, որ ԵՄ-ի Ասոցացման անհրաժեշտ պայմանների կատարման արդյունքն էր: Եվ մենք լավագույն պատրաստակամությամբ կատարել ենք ԵՄ բոլոր պահանջները, բայց նույն հաջողությամբ էլ հետ ենք կանգնել»,- ասաց Վ. Խաչատրանը:
Ես միշտ ասել եմ, որ տակտիկան ընտրում եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների կարողություններից ելնելով: Վաղը նույնպես 4 պաշտպանով ենք խաղադաշտ դուրս գալու: 5 պաշտպանի խաղի համար մեզ անհրաժեշտ է Հարոյանը, ով կարողանում է երեք կենտրոնականների խաղը միավորել: Չունենք Կամո Հովհաննիսյան, ով 90 րոպե կարող է ամբողջ աջ եզրում մեծ ծավալի աշխատանք կատարել: 90 տոկսով մենք վաղը կխաղանք 4-2-3-1 սխեմայով:
Եվրամիության հետ Ասոցացման բանակցություններից «երես թեքելուց» հետո ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Մաքսային միության կազմում ՀՀ-ի առավելություններից մեկն էլ այն է, որ ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է Արտոնությունների հատուկ համակարգ (GSP+, կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը խրախուսող հատուկ պայմաններով), որը Հայաստանին ապահովում է ԵՄ շուկայի արտոնյալ հասանելիութուն և թույլ է տալիս ԵՄ արտահանել 6400 ապրանքատեսակ առանց մաքսային վճարի:
Մեր տեղեկություններով՝ այսօր «Նաիրիտ» է այցելել գործարանի նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը, ով, շրջանառվող լուրերի համաձայն, գործուն մասնակցություն ունի «Նաիրիտի» թալանին և ում փնտում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ է գործարանն այս օրին հասել և ով է դրա մեղավորը:
Սոչիի հանդիպման մասին ամերիկյան արձագանքը խոսում էր Արցախյան հարցին ներկայացրած առաջնային կարեւորության մասին: «Անշուշտ, աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա ոչ մի ձեւով չի թուլացնում ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար: Մեր նպատակն է Եւրոպան ամբողջական, ազատ եւ խաղաղ տեսնել»:
Հարցին, թե ի՞նչ թանկացումներ են սպասվում Մաքսային միություն մտնելուց հետո, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Մեր կյանքն այսպես, թե այնպես թանկանում է, ու այդ գործընթացը ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ: Ո՞վ ասեց, որ այսօր հենց այնպես, ի վնաս Հայաստանի՝ կվերցնեն ու կգնան Մաքսային միություն: Այդպիսի բան գոյություն չունի: Ինչ է, իրենցից ձե՞ռք են քաշել, առանց այն էլ ճահիճի մեջ են: Մաքսային միությունը միայն օգուտ է բերելու»:
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:
Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով կուսակցության խորհրդի անդամներին, կարևորել էր պատգամավորների մասնակցությունը ԱԺ նիստերին՝ այն համեմատելով խրամատում զինվորի ծառայության հետ:
«Չեք ամաչո՞ւմ դուք, ձեր էս արարամունքից չեք ամաչո՞ւմ: Ես ամաչում եմ ձեր փոխարեն»,- ամոթանք տվեց Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) և ինքը հարցրեց. «Իրավունք չունե՞մ գնամ: Հեսա նորից հետ կգնամ: Էսօր ամեն ինչ էլ խրամատ է և տեղում պետք է լինել»:
«Իշխող քաղաքական կուսակցությունն ու ընդդիմությունը պետք է կասեցնեն բոլոր այն գործընթացները, որոնք ներգաղթին չեն նպաստելու: Ես կարծում եմ՝ Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանվի սփյուռքի և ներգաղթի նախարարություն, ոչ թե հայերին արտասահմանում տեղավորելու գործառույթ իրականացնի: Այսօր մեր երկրի առջև դրված ամենամեծ խնդիրը սա է, որ պետք է օր առաջ լուծել»:
«Իշխանությունները առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների շրջանակում ձևավորել են ԱԺ աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որը գուցե շատ կարևոր է, բայց մի հարց ներառված չէ օրակարգում, որը ճակատագրական է»,- այսօր՝ ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ԱԺ նախագահից քառյակի անունից պահանջելով անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ՝ աղետալի չափերի հասնող և ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի թեմայով:
Վահանաձև գեղձի հորմոնները օրգանիզմում կատարում են կարևոր կարգավորող դեր: Դրանք նաև ակտիվացնում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, պատասխանատու են շաքարային և լիպիդային փոխանակության, ստամոքսի մոտորիկայի համար և ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա:
«Յուրաքանչյուր ճիշտ մտածված նախագծի հաղորդավար պետք է ունենա կոնկրետ մտածված կերպար: Եթե ես կադրում խոսում եմ ամենից ամենաների մասին, ուրեմն ինքս պետք է լինեմ ամենից ամենա կերպար, ով ունի այդ իրավունքը՝ խոսելու ամենից ամենաների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մասին խոսի փողոցից բերած մի աղջիկ, ով ինքն էլ չգիտի՝ ինչպես իրեն պահել, ինչպես հագնվել, ինչպես խոսել… Ո՞վ կլսի նրան»,- ասում է հաղորդավարուհին:
«Այս օրերին թուրքը չհասկացավ, որ ինքն ակամայից մեզ համախմբեց, մեր մեջ ոգին արթնացրեց, մի բան, որ, դժբախտաբար, գրեթե մեռնում էր: Իհարկե, թանկ վճարեցինք դրա դիմաց, խոնարհվում եմ մեր հերոսների առաջ»,- ասում է Ռաֆիկ Ղազինյանը:
Այսօր «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում տեղի կունենա նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փոքր դստեր՝ Հայկանուշ Մարգարյանի հարսանեկան արարողությունը:
Դեպքից մի քանի ժամ առաջ եղել է ինտերնետ ակումբում։ Այնտեղ է եկել նաև իր ծանոթը։ Մի քանի ժամ միասին գտնվել են այդ ինտերնետ ակումբում։ Անդրանիկ Դանիելյանը գտնվել է հարբած վիճակում։ Նկատել է, որ նա դուրս է եկել ակումբից։ Մտահոգվելով նրանով` ինքը նույնպես դուրս է եկել այդ ակումբից և գնացել նրանց տուն։ Իր ծանոթը տանը չի եղել։ Դուրս է եկել տնից և ծանոթին սպասելու նպատակով նորից վերադարձել է, նստել է տան հյուրասենյակում և դիտել հեռուստացույց։
2014թ. հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450,701, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 8,551-ով: Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած ցուցանիշների՝ հուլիսի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 743 մլն դրամ, ինչը հունիսի համեմատ նվազել է մոտ 2 մլն դրամով: […]
«Կարծում եմ, իհարկե, բոլորիս համար ցանկալի կլիներ շատ հստակ ամրագրված տեսնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքը: Քանի որ մենք սեղանին ունենք տարիներ շարունակ բանակցված «մադրիդյան» առաջարկներ, և Հայաստանն էլ ո´չ ՆԱՏՕ-ի անդամ է, ո´չ էլ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր երկիր, ուստի ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ոչ միայն նախագահի մակարդակով Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, այլ ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի` միջազգային հանրության համար անհասկանալի քայլերը պայմանավորեցին հռչակագրի այն տեսքը, ինչ ունենք»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:
«Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ասել է Ս. Սարգսյանը:
Անդրադառնալով ռեադմիսիայի վերջին դեպքերից մեկին, երբ Ֆրանսիայից հայ ընտանիքի հետ էին ուղարկել, ծառայության պետի տեղակալը նշեց, որ զարմանալի է, որ Ֆրանսիայում նման կոշտ քայլի են դիմել, հատկապես ընտանիքում փոքրահասակ երեխաների առկայության պարագայում, բայց մենք ամբողջությամբ չգիտենք դեպքի մանրամասները: Նա նկատեց, որ Ֆրանսիայից ծայրահեղ դեպքում են նման կերպ արտաքսում՝ օրենք խախտելու, հանցագործությանը մեղսակից լինելու դեպքում:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Սառցե դույլ» ակցիայից հետո, մեկ շաբաթ առաջ մեկ այլ՝ ծխելը թողնելու ակցիա է սկսել: Նախարարն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով նաև, որ օրական ծխում էր 3 տուփ սիգարետ, շաբաթական, մոտ 420 գլանակ: Աշոտյանը նաև հաշվարկել է, որ սիգարետ ծխելն իր վրա նստել է ամսական 100 դոլար, քանի որ ծխել է տուփը 500 դրամ արժեցող սիգարետներ:
«Հայաստանում միգրացիան կանոնակարգված չէ: Եթե մենք չունենք բազա ու չգիտենք՝ մեկնողներից քանի տոոկսն է միգրանտ, քանիսը՝ աշխատանքային միգրանտ, վերադարձողներից չգիտենք՝ քանիսն են վերադարձել, ինչու, դրսում ինչ հմտություններ են ձեռք բերել և չենք կարող դա օգտագործել, քանի չկա նման բազա, չենք կարող կանոնակարգման մասին խոսել»,- այսօր միգրացիոն թեմաներով սեմինարի ժամանակ հայտարարեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության Միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
«Նման մարդկանց համար, ինչպիսին Միկոյանն է, պետք է մի գերեզմանոցում տեղ հատկացնել և նշել, որ նա վատ մարդ է եղել, որպեսզի սերունդները կարողանան տարբերել՝ ով է լավ բան արել ազգի համար, ով՝ վատ»,- ասաց Է.Քոչարյանը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Նաիրիի բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանին: Փաստաբանը միջնորդեց նաև Նաիրիի բժշկական կենտրոնից պահանջել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության հիվանդանոցում առկա օրինակը:
ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները հերթական պոպուլիստական «ամբոխահաճո» օրենքի նախագիծն են ներկայացրել ԱԺ, որը կոչվում է՝ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով մինչև վերջերս հայտնի էր իր քաղաքական ընդդիմադիր կեցվածքով և հեղափոխական խառնվածքով, թերևս, որոշել է իրեն ամբողջովին նվիրել բնապահպանությանը: Այսօր ԱԺ Բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովը, որի անդամ է տիկին Փոստանջյանը, քննարկեց նրա կողմից ներկայացված՝ «Սևանա լճի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական առաջարկը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստից հետո կողմերը՝ դատավորի գլխավորությամբ, մեկնեցին Եղվարդի ոստիկանությունում՝ տեղում զննելով վթարի արդյունքում ջարդված ավտոմեքենաները: