Ավետիք Իշխանյան. «Իմ մոտ այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում»
Այսօր հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի գործին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Իմ մոտ այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում: Սկսենք նրանից, որ նա բոլորիս հայտնի է, որևէ մեկը չի կարող կասկածել, որ նա այն վտանգավոր հանցագործն է, որ կարող է խուսափեր դատավարությունից, հարցաքննությունից և այլն»:
Նա նշեց, որ միայն ընտրված խափանման միջոց կալանավորումն արդեն ցույց է տալիս վերաբերմունքը: «Այս պրոցեսը, որ շարունակվում է, ես համարում եմ նույպես քաղաքական հաշվեհարդարի պես մի բան նրա ազատ մտքի, ազատ խոսքի և այլնի համար: Գուցե իշխանությունները սպասում են ինչ-որ կոմպրոմիսի՞, ինչ-որ առաջարկի՞»: