«Հայաստանում վիճակը լավ չի և գնալով ավելի է վատանում: Պաշտոնյաները ոգևորված են խոսում, բայց լավ չեն պատկերացնում իրավիճակը,- ասաց Բ.Ասատրյանը
Դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ալբերտ Օհանջանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Դժվար է հավատալ, բայց Եվրոպայում 18-րդ դարում բավական տարածված էր ծխախոտի ծխով հոգնա կատարելը: Այս միջոցով բուժում էին ռևատիզմ, սրտխառնոց, ճողվածք:
«Չէ՞ որ եվրոպացին, մի փոքր թերություն անգամ տեսնելով, չի ընդունի այն: Բայց խնդիրն այն է, որ հայկական արտադրանքը ներկայացվի որպես հայկական և ոչ թե որպես իտալական որևէ մի բրենդ, ու գրվի՝ «Պատրաստված է Հայաստանում»:
«Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու ենք, աջակցելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք: Փոքր և միջին բիզնեսը մենք շատ ենք կարևորում, դրա համար էլ այս քայլերին ենք գնում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Հայտարավել է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ կդառնա հոկտեմբերի 10-ին: Արդյոք այս անգամ հայտարարված ժամկետը կպահպանվի՞, անդամակցության դեպքում ի՞նչ օգուտներ և վնասներ կարող է ստանալ Հայաստանը, Եվրասիական միության անդամ դենալուց հետո ի՞նչ փոփոխություններ կկրեն մեր տնտեսական հարաբերությունները երրորդ երկրների հետ: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ
«Ես միշտ համարել եմ բալետը հեքիաթ, դա հեքիաթային մի արվեստ է, որտեղ չկա խոսք: Իհարկե, դա շատ բարդ է, շատ անգամներ եմ ասում, որ մեր արվեստը դրամատիկ թատրոնից ավելի բարդ է. չէ՞ որ դու թատրոնում բեմ ես դուրս գալիս որպես դերասան ու ասում ես՝ «ես քեզ կսպանեմ», կամ թեթև ներկայացումներ` ուրախ, կոմեդիա. դուրս եկա բեմ, հումորս արեցի, մի քիչ խաղացի, զվարճացրի ու հեռացա, կամ եկա-ասացի. «ես քեզ սիրում եմ, օ՜, Ջուլիետա»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորեց հայկական բրենդի ստեղծումը և հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկարողանա առաջատար դիրքեր ապահովել ժամանակակից համաշխարհային տնտեսությունում:
«Քանի որ ՀՀ նախագահն է գալիս, կլինեն հետաքրքիր հանդիպումներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն նոր ծրագրերի համար: Ակնկալում ենք նորաստեղծ կազմակերպությունների համար նոր հնարավորությունների բացահայտում, քանի որ Նյու Յուրքում բավականին զարգացած է ակսելերացիոն էկոհամակարգը, բավականաչափ մեծ քանակությամբ նոր ծրագրեր կան հատուկ նորաստեղծ ընկերությունների համար, և դրա համար նորաստեղծ շատ կազմակերպություններ են մասնակցում, նաև նոր ներդրումներ կարող ենք ունենալ՝ ընդլայնելու վենչուրային հիմնադրամի և նմանատիպ ծրագրերի գործունությունը»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Խիստ լարվել են Բանդուրյան եղբայրների և տարիներ առաջ մահացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Կանևսկոյ Արմենի» եղբոր՝ Արտյոմ Հարությունյանի փոխհարաբերությունները: «Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի հետ Բանդուրյան եղբայրները դեռևս տարիներ առաջ շատ սերտ հարաբերություններ ունեին, ավելին, հանցաշխարհում համարվում էին հենց «Կանևսկոյի» կլանի անդամ:
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
«Ցանկացած մարդու կորստի դեպքում, եթե անգամ այդ մարդը մահացել է իր մահով, իր հարազատները մեղավոր են ման գալու: Դա մարդու հոգեբանությունն է: Դա ես էլ եմ զգացել, ու ցանկացած մարդ, ով կորցրել է գոնե մեկ հարազատի: Ուղղակի այդ մարդը պետք է ոչ թե կրակի վրա յուղ լցներ, այլ այդ մարդկանց պետք է բացատրեր, որ այդպես չի եղել, սենց է եղել»,- հայտարարեց Դավիթ Խաչատրյանը:
«Մեղավորը լինում է պետությունը, ժողովուրդը մեղավոր չի լինում: Եթե մենք հակառակը մտածենք, ուրեմն՝ ավելի լավ է` որևէ միջազգային դատարան չմտնենք, այդ փաստարկներով մենք պարտված ենք լինելու ի սկզբանե: Մի բան էլ կա. մենք սովոր ենք մեղադրելու այն հայերին, որոնք գնում են Թուրքիայում աշխատելու, ապրելու, բայց մոռանում ենք, որ մարդիկ գնում են իրենց հայրենիք ի վերջո: Չէ՞ որ այդպես է հայրենք ստեղծվում: Եթե այնտեղ չլինի սեփականություն ու բնակչություն, մնացածը դեմագոգիայի հարց է»:
«Հայաստանի բանկային համակարգը վաղուց ավերել է Հայաստանը: Ժողովուրդը, որ փախչում է երկրից՝ բանկային համակարգի պատճառով է փախչում: Հայաստանի բանկերը մեծ տոկոսով վարկեր են տալիս, մարդիկ չեն կարողանում հետ վերադարձնել դրանք և ստիպված տունը գրավ են դնում կամ վաճառում ու վճարում բանկին, իրենք էլ փախչում են երկրից: Հետևաբար, եթե Հայաստանի բանկային համակարգի դեմ սկսվեն գործողություններ, ինչպես Ռուսաստանի դեմ է արվում, մեր բանկային համակարգը ոչնչացվի, ապա Հայաստանը միայն կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Հովհաննես Ւգիթյանի համոզմամբ՝ երեկ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ասեր, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին չի սպառնում անկախությանը, այլ պետք է պատասխաներ այդ հարցին՝ ասելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահմանն անհնար է:
«Ռուսաստանն ասում է` մեզ չեն թողնելու զարգանանք, եկեք միասին մի մեծ տնտեսական համակարգ ստեղծենք և այդ տնտեսական համկարգում փորձենք ինքներս ինչ-որ բան արտադրել, իրար սպասարկենք ու բոլորս զարգանանք, մեկ է մեզ ոչ -ոք ոչ նոր տեխնոլոգիա է տալու, ոչ էլ հնարավորություն, որ զարգացնենք արդյունաբերոթյունը, տնտեսությունը, գիտությունը: Վախեցած Ռուսաստանը վախենում է տնտեսականից մի բառ ավել ասել»,- եզրափակեց նա:
«Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում, մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:
Առհասարակ սուտ երազանքներով երբեք չեմ ապրել: Միշտ ունենում եմ ստույգ երազանք, որին հասնելու համար պետք է անել կոնկրետ քայլեր, և ես դրանք անում եմ ՝ հնարավորությանս սահմաններում:
Եթե ձեր գրառման մեջ հիշատակել եք որևէ ապրանք կամ կազմակերպություն, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հիշատակումը կտեսնի ձեր ընկերը՝ կազմակերպության գովազդի հետ միասին: Դրանից խուսափելու համար ևս անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կարգավորումներում:
«Եվրոպան այսօր հոգնած է, նա իր ինքնասիրահարվածության վրա այնքան է ծանրացել, որ չի տեսնում՝ ինչ է կատարվում: Մեր օրինակը. ես միշտ եվրոպացիներին քննադատել եմ, ախր չէ՞ որ մենք ձեզ սիրում էինք, երազում էինք Եվրոպայի մասին, հավատում էինք եվրոպական արժեքներին, դուրս ենք եկել հրապարակ եվրոպական արժեքներ պաշտպանելու ու դուք մեր կողքի՞ն չեք, գնում եք կեղծիքով ընտրածի՞ն եք պաշտպանում: Էլ ո՞նց հավատա մեր ժողովուրդը: Հենց սրա արդյունքում էր, որ մերոնք համեմատաբար թեքվեցին Արևմուտքից դեպի Մաքսային միություն, Ռուսաստան: Սերժ Սարգսյանը, կեղծիքներով, բանտերը լցնելով, եկավ իշխանության, բայց Եվրոպան անգամ չպաշտպանեց քաղբանտարկյալներին՝ բացառությամբ որոշ դեպքերի»:
2014թ. մեր զինված ուժերի համար ընդհանուր առմամբ լարված տարի էր: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպման ընթացում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
«Միշտ ես, խոսելով Սեյրան Օհանյան մարդու, քաղաքացու, պաշտոնյայի մասին, հաճույք և հպարտություն եմ ապրում, որովհետև նա եղել է մեր անկախության բանակի առաջին շարքերում, եղել է նրա բոլոր, կարելի է ասել, աստիճաններում»,- այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ծրագրի շրջանակներում վերապատրաստման առավելություններ և արտոնություններ կստանան հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները: Բայց դա չի խոչնդոտելու ցանկացած այլ դպրոցի կամ մանկավարժի մասնակցությունը ծրագրին: Հետագայում բոլոր ավագ դպրոցներում նոր կրթական ծրագրով դասավանդելու հնարավորություն՝ հոսքային դասարանների սկզբունքով կլինի»,- նշեց նա:
Հարցին, թե առանց արտահերթ ընտրությունների երկրում հնարավոր չէ՞ որևէ բան փոխել, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել երկխոսության և իշխանության հետ համատեղ քննարկումներին: Ես կարծում եմ, կարող են լինել տարբերակներ»:
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» շուրջ կազմակերպված քննարկմանը ներկա էր նաև գործարանի արդեն նախկին գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանը: 168.am-ը փորձեց նրանից պարզել, թե ո՞րն է եղել հրաժարականի պատճառը, սակայն՝ ապարդյուն:
«Եթե եռյակն անում է միասնական հանրահավաք, ուրեմն` նրանք միասնական քննարկված որոշում ունեցած օրակարգով են, չէ՞, անում, դուք ենթադրում եք, որ կարող է «Ժառանգությունը» գնա այնտեղ մի բան ասի, «Բարգավաճը»՝ մի այլ բան, ասենք՝ ՀԱԿ-ն էլ մի ուրի՞շ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ արդյոք իրենց օրակարգո՞ւմ էլ կա՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին բարձրացնել ամբողջական իշխանափոխության հարցը, քանի որ «Ժառանգությունը» հայտարարում է, որ եթե նույնիսկ ոչ իշխանական եռյակը միասնական դիրքորոշում չունենա, իրենք Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին բարձրացնելու են ամբողջական իշխանափոխության հարցը:
Այս ընկերության հիմնադիրն է Կարապետ Սաքապետոյանը, որի եղբայրը` Արմեն Սաքապետոյանը, աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում և այդ ծառության պետ, էլիտարների սիրահար Հովիկ Հովսեփյանի մտերիմն է: Ընդ որում, «Ունիվերսալ ինվեսթմենտ գրուփ» ՍՊԸ-ն գրանցված է Մհեր Մկրտչյան 15 հասցեում, այսինքն` այն նույն հողակտորի վրա, որտեղ «Սերեոնը» սկսել է խողովակներ ու հաղորդալարեր տեղափոխել:
«Հայաստանում կուսակցությունները կամ մեկ անձի սեփականությունն են, կամ էլ սահմանափակ անձանց պատկանող փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց նպատակը գործող իշխանության հետ լծակների և բիզնես արտոնությունների շուրջ պարբերաբար ընթացող առևտուրն է: Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում ժողորդին ոտքի հանել, և որքան շատ մարդ մասնակցի նրանց ակցիաներին, այնքան ավելի մեծ պահանջներ կարելի է ներկայացնել գործող իշխանություններին: Հանրային ընդվզումն առաջնորդելու ունակությունը բարձրացնում է կուսակցությունների փայատերերի ակցիաներն ապագա սակարկությունների ժամանակ»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Մեր հարցին՝ ի՞նչ կարգավիճակով են Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանը հանդես գալու դատարանում բողոքների քննության ընթացքում, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքն այդ առումով լավ չի կանոնակարգում, թե ինչ դատավարական կարգավիճակով են հանդես գալու, բայց վճռաբեկ դատարանը ունի որոշում, որ եթե դատարանում քննվում են այս կարգի բողոքներ, ապա պետք է ներգրավվեն նաև այն անձինք, ում վերաբերյալ կարող է որոշում կայացվել: Տվյալ դեպքում որոշում կարող է կայացվել Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ: Հետևապես նրանց պետք է ներգրավվել»: