Քառյակը որոշել է համատեղ հանրահավաքի օրը

Ոչ խորհրդարանական ուժերից բաղկացած քառյակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է, որ քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Վաղը կայանալիք քառյակի հերթական նիստի ընթացքում քառյակի ներկայացուցիչները քննարկելու են հանրահավաքի անցկացման հարցը և հայտարարելու են հանրահավաքի անցկացման օրը: Մեր տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10-ին, սակայն ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը որոշել են հանրահավաքը մեկ շաբաթ ավելի ուշ հրավիրել: ՀՅԴ-ին և «Ժառանգությանը» մնում է` նրանց որոշումն ընդունել ի գիտություն: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կարող է որոշվել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Հետևաբար զարմանալի չէ՝ ինչու են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվել այդ օրը հանրահավաք անցկացնելու առաջարկից: Մոսկվայում կարող էին սխալ հասկանալ:

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930