«Երբ հեռուստատեսությամբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդիկ ընդամենը մեկ դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում և դու գիտես, որ շատ ծանր ողբերգության պատճառով, դժբախտ պատահարի պատճառով 11 ամիս դու նստած են բանտում, և դու գիտես՝ քեզ համար ստորագրել են ոչ միայն ընդամենը երկու դեպուտատ, այլ ամբողջ դեպուտատական կորպուս, կուսակցություն, 180 մտավորական, 21 հազար հայ ու ֆրանսիացի քաղաքացի, Ֆրանիսայի հայերի ամենահռչակավոր մարդիկ, աստղեր և այդքանից հետո քննչական մարմիններն ինձ այնքան ծանր հանցագործ են համարում, որ պահում են բանտում, ես, այնուամենայիվ, եկա նման եզրակացության, որ սա, դժբախտ պատահար լինելով, դարձավ, կարծես քննվեց որպես կանխամտածված սպանություն, և օգտագործվեց այդ ամենը ինձ վարկաբեկելու, ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես կոտրելու համար»,- այսօր դատարանում իր ցուցմունքում հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
«Ցանկացած հանդիպում ունի տարբեր աշխարհաքաղաքական ենթատեքստեր, բայց մեզ համար կարևորն այն է, որ բոլոր ուժային կենտրոնները հանգում են այն գաղափարին, որ հարցը չի կարող լուծվել պատերազմական գործողությունների միջոցով: Սա շատ կարևոր է: Նրանք դա անում են ոչ միայն մարդասիրական և այլ սկզբունքներից դրդված, այլ նաև հաշվի առնելով բազմաթիվ երևույթներ, այդ թվում` իրենց շահերը: Այս տեսանկյունից մենք ողջունելի ենք համարում այդ մոտեցումը, քանի որ մենք նույնպես չենք ուզում պատերազմ, ոչ թե վախենում ենք: Եթե այս անգամ էլ լինի պատերազմ, ապա, կրկնում եմ, Ադրբեջանի` որպես պետության, գոյությունը կլինի հարցականի տակ»,- ասում է Դավիթ Բաբայանը:
««Բարգավաճ Հայաստանն» իր համակրությունները չի թաքցնում երկրորդ նախագահի հանդեպ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» չի թաքցնում Ռ.Քոչարյանի հանդեպ իր համակրությունը, «Ժառանգությունն» այս հարցում չկողմնորոշված է, «Հայ ազգային կոնգրեսն» էլ իր զզվանքը չի թաքցնում: Չնայած, ՀԱԿ-ի մոտ սիրելն ու զզվելը շատ հարաբերական են՝ ըստ քաղաքական ցիկլի կարող է փոխվել: Շատ մարդիկ կային, որոնցից իրենք զզվում էին, իսկ հիմա նույն հարթակի վրա են»,- նկատում է Սուրեն Սուրենյանցը:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկանցի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ:
«Ցանկացած քննիչ, հետաքննիչ, ցանկացած օպերատիվ աշխատող, ցանկացած դատավոր, ընդհանրապես ցանկացած տրամաբանող մարդ կարող է մի քիչ մտածելուց հետո հասկանալ, որ առանձնատանը մեկ քննիչ եթե փորձի խուզարկություն կատարել, ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև «մինչև մի սենյակը խուզարկում ես, հետո անցնում ես մյուս սենյակին, չխուզարկված սենյակից խուզարկված սենյակ կարելի է ցանկացած բան տեղափոխել»:
Երկրորդ մանկական խաղը, որին ականատես է Սուրենյանցը՝ կոչվում է 12 պահանջ. «Այս 2 խաղերն էլ որևէ առնչություն չունեն հասարակության իրական խնդրիների հետ: Ինչքան մոտենում է հոկտեմբեր ամիսը, այնքան իշխանությունն է քիչ խոսում սահմանադրական փոփոխություններից, և որքան մոտենում էր սեպտեմբերի 30-ը՝ այնքան հայտնի քառյակն էր քիչ խոսում՝ ինչ գործողություններ են անելու: Երկուսի մոտ էլ տհաճություն կա, որ արձակուրդները վերջացան: Նման իրավիճակում մեր քաղաքական համակարգից շատ մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ»,- ասում է նա:
Հայկ Ալումյանը հրապարակեց փորձագետների կողմից վերծանված խոսակցությունների մի մասը: «Տղամարդու ձայն 3: Սա Զարզանդ Նիկողոսյանն է, նկարագրում է մեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջցրին: Զարզանդ Նիկողոսյանի, որի հետագա ցուցմունքների համաձայն՝ ինքն է ծեծել և ավտոմեքենայից հանել, Սուրիկ Խաչատրյանն էլ կապ չունի, (ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղևոնդյանը և Զարզանդ Նիկողոսյանը) պատմում է՝ է, Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»,- ներկայացրեց Հայկ Ալումյանը:
Ֆրայբուրգի ուրոլոգիական համալսարանական կլինիկան համարվում է երիկամների վիրաբուժության առաջատար կենտրոններից մեկը Եվրոպայում, հատկապես ուռուցքների վիրահատությունների բնագավառում՝ բուն օրգանների պահպանմամբ: Զբաղվում են նաև ամորձիների ուռուցքների բուժմամբ:
Մաքսային միություն մեր մուտքն անընդհատ հետաձգվում է: Քաղաքական տարբեր վերլուծություններ կան: Ոմանք պնդում են՝ մինչև անդամագրումը հիմնադիրները կփորձեն հնարավորինս «նվաստացնել» Հայաստանին: Նվաստացնել` քաղաքական ու տնտեսական ոչ ձեռնտու պայմաններ պարտադրելով:
Երբ պեղումները սկսեցինք, շատերն էին թերահավատորեն մոտենում մեր աշխատանքներին, իսկ մեր որոշ հայ մտավորականների արձագանքներն էլ շատ չէին տարբերվում ադրբեջանական կողմի արձագանքներից: Այսօր հուշարձանը հայտնի է, և աշխարհի մակարդակով համապատասխան մասնագետներ ընդունում և հետաքրքրվում են, բայց այդ ամեն ինչը մեր՝ արշավախմբի ջանքերով է արվել, մենք ենք ներկայացրել Տիգրանակերտը միջազգային գիտաժողովներում, ցուցահանդեսների ենք մասնակցել, հարթակ ենք ստեղծել:
«Անկարան, իհարկե, չպաշտպանեց Ադրբեջանին, ավելին` դիվանագիտական առումով թուրքերը դեմ հանդես եկան: Իրականում այդ շեշտադրման փոփոխությունը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների և դրանց անկման հետ, սակայն պետք է նկատել, որ դա նոր երևույթ չէ»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Կան թերթեր, որոնք որոշ հակումներ ունեն այս կամ այն կուսակցության նկատմամբ, բայց հաստատ իրենց գերին չեն: Օրինակ, «Süddeutsche Zeitung»-ը սոցիալ-լիբերալների հանդեպ հակումներ ունի, բայց դա միանշանակ վերաբերմունք չէ, և օբյեկտիվ լրատվություն են մատուցում: Խմբագրականներում կարող են դիրքորոշում հայտնել այս կամ այն ուժի նկատմամբ, բայց կրկնում եմ` դա չի նշանակում, որ տվյալ ուժը թերթի ֆինանսավորողն է, իսկ թերթն իշխանամետ կամ ընդդիմադիր է:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը նվիրված է 24 երկրների հարաբերություններին, որոնք ISAF-ի մաս էին կազմում՝ մեր ամենաարժեքավոր գործընկերներին: Հայաստանը մեկն է դրանցից` լինելով ՀԱՊԿ անդամ՝ այն աննախադեպ կերպով մասնակցում էր նաև Աֆղանստանի և Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին՝ վերջին 10 տարում:
«Արդյոք պետական և մասնավոր սեկտորներում աշխատող անձինք գտնվո՞ւմ են նույն իրավիճակում: Այո, որովհետև նրանք երկուսն էլ ծնված են 1974թ. հետո: Արդյոք սա տարբերակված մոտեցո՞ւմ է: Այո, որովհետև մեկի վրա վճարելու պարտավորություն է դրվում, մյուսի վրա՝ ոչ: Հարցն այստեղ է՝ արդյոք օբյեկտի՞վ, պատճառաբանվա՞ծ են հիմքերը»,- ասում է ՄԻՊ խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ՀՀ-ում գործում է 171 արագաչափ սարք. Երևանում 90 խաչմերուկ վերահսկվում է տեսախցիկներով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ արագաչափերի մասին նախազգուշացնող նշան չպետք է լինի. «Մեզ ասում են՝ արագաչափն այստեղ է տեղադրված, այնտեղ է տեղադրված: Ինչո՞ւ նաազգուշացնող նշան չկա: Ես կարծում եմ, որ ընդհանրապես նման նախազգուշացնող նշան չպետք է լինի, և արագաչափն իր տեղում էլ չպիտի լինի: Նա անընդհատ պետք է շարժական լինի, երբեք պետք է կանխորոշված չլինի, թե որտեղ է այդ արագաչափը դրված, որպեսզի որոշակի առումով զգաստանան նաև վարորդները»:
Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:
Հնարավո՞ր է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը ինչ-որ պահի մտնի ոչ իշխանական չորս ուժերի («Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», Դաշնակցություն)` Քառյակի օրակարգ: Այս հարցը կրկին դարձել է քննարկման առարկա հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում և մամուլում` հատկապես Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո:
«Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»
ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից, գրել է. «Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»
Հ.Աբրահամյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ուսումնասիրել և պարզել, թե ինչու են ավելացել ամուսնալուծությունները:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կառավարության անդամներին հրավիրեց վաղը ժամը 20:00-ին ԱԻՆ-ում Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ կայանալիք տոնական համերգին:
«Շատ խորը հիմքեր ունեմ, որ ալան-թալան էլ է կատարվում: Էլ չասեմ, թե այս ընթացքում ինչի են վերածել ՄՀՀ-ն: Այնտեղ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, մոռանալով իրենց համազգեստը երևի թե, սարքել էին կերուխումի, ինչ-որ հավաքույթի վայր: Այնտեղ ամենուր կտենայիք արևածաղկի սերմերի մնացորդներ, «ֆասթ-ֆուդի» ամենատարբեր պակետները թափված ամեն տեղ: Մի խոսքով՝ աղբանոց են վերածել: Այսինքն՝ խոսքը գնում է տարրական կուլտուրայի բացակայության մասին»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանն այսօր անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Եվրոպական դատարանի դատավոր իմ նշանակվելու վերաբերյալ այդ լուրերը 10 տարի է՝ գնում են: Ամեն տարի, ամեն առիթով կամ առանց ինչ-որ առիթի այդ թեման քննարկվում է: Նման գործնական քննարկում երբեք չի եղել, և ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին և ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպոցիոն այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ ուզենան, որ ես այս աշխատանքում և այս պաշտոնում չլինեմ»:
«Իրենք (ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանը,- խմբ.) բողոքել էին, որ մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, մեկը՝ գլխի, բայց պարզվեց, որ պարոն Մարգարյանը 7 տարի է ունեցել ողնաշարի ցավեր, խնդիրներ, իսկ տիկին Բիշարյանը հրաժարվել է բժշկական հետազոտությունից»:
«Մեր Արտգործնախարարությունը ցույց տվեց, որ նախաձեռնող է: Հաշվի առնելով նախընտրական իրավիճակը Թուրքիայում՝ Էրդողանն անձամբ չի գա, որ ազգայնակնանների ձայներն իր դեմ չուղղի: Հնարավոր է, որ Դավութօղլուին ուղարկի, որը գա ու առաջ տանի «արդար հիշողության» իր սիրելի թեզը: Շատերն ասում են, որ եթե Թուրքիան չգա՝ պարտվում է, որովհետև հայերի հրավերին չի արձագանքում, եթե գա՝ էլի պարտվում է, որովհետև Ցեղասպանության տարելիցին եկել է ու ստացվում է , որ ճանաչում է այն»,- ասում է թուրքագետը:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, թե ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ մի մարդ (ԳԽ. մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը) իրեն ու Գիտության պետական կոմիտեի նախագահին «վերջին բառերով» վիրավորում է, վերջին շրջանում էլ ավելի ագրեսիվ է դարձել: «Ո՞ւմն եք դիմել, Ռադիկ Մարտիրոսիչ»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր կառավարության նիստում՝ ներկայացնելով օրակարգը, ասաց, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ այսօր Վահե Հակոբյանը նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հաջորդ պատերազմին: «Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը: Սա նաև ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու և միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա»,- նշեց քաղաքագետը:
Ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ եթե իրենց հաջողվի մի քանի հարյուր հազար մարդ դուրս բերել փողոց, ապա իշխանափոխության կարելի է հասնել հաշված օրերի ընթացքում:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին վիրահատել են: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Զլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը անցել է նորմալ, Դավիթ Խաչատրյանն այժմ հետվիրահատական փուլում է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: