ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող երակի՝ Քաշաթաղի միջանցքի 37-օրյա ադրբեջանական շրջափակմանը՝ արձանագրեց. «Անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում»:
«Ալիևը երբևէ չի թաքցրել, որ նրան Արցախը պետք է՝ առանց հայերի, և, որ նա հայաթափելու է Արցախը: Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները նույնպես հետապնդում են այդ նպատակը՝ հայաթափել Արցախը և վերջնականապես փակել այդ գլխացավանքն իրենց համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ նկատելով, որ Արցախի հարցը լուրջ խնդիր է Հայաստանի գործող իշխանությունների համար՝ ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև՝ երկրի ներսում:
168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի տարբեր մարզերով, քաղաքներով և գյուղերով, զրուցելու քաղաքացիների հետ, լսելու նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Մեր նկարահանող խումբն այս անգամ շրջել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ։ Եթե նախկինում մարզային այցերի ընթացքում նման հարցումներին մարդկանց հիմնական դժգոհությունները սոցիալական թեմաներին էին առնչվում, ապա այսօր բոլորը մտահոգված էին սահմանային իրավիճակով։
«2022 թվականին ուշադրությամբ հետևել եմ մեր դեսպանությունների գործունեությանը. 50-ից ավելի մեր դիվանագիտական ներկայացուցչություններ 2022 թվականին չեն կազմակերպել Անկախության տոնի ընդունելություն: Այսինքն՝ անգամ պետականության արժևորումը դեսպանությունների կողմից չի իրականացվել՝ այն դեպքում, որ ցանկացած երկրի դեսպանության գլխավոր միջոցառումն է. պետք է տարին մեկ կազմակերպվի, որ պետության բարեկամները, քաղաքական, հասարակական գործիչները մեկտեղվեն:
«Հանրության մեջ մտահոգություն կա, որ երկիրը կանգնած է պատերազմի առջև, որ կարող են նոր բախումներ լինել և այլն, բայց որևէ մեկը ժողովրդին հստակ չի ասում, որ այդ պատերազմն իրականում անհրաժեշտ է հենց մեզ»,- այսօր «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ արտերկրում հայ մտավորականների լռությունն այս հարցի վերաբերյալ այսպես է բացատրում՝ ոչինչ չի փոխվի, անգամ, եթե գնաս, հասնես այնտեղ:
«2022 թվականին հուշարձանների պահպանության, վերականգնման համար հատկացվել է 315 միլիոն դրամ, իսկ 2023 թվականի համար արդեն հատկացվել է մոտ 400 միլիոն դրամ, որը կավելացվի ընթացիկ նախագծերի պատրաստ լինելուն և դրանց վերականգնման աշխատանքները սկսելուն զուգահեռ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե փորձում է ստեղծված իրավիճակի մասին տեղյակ պահել տարբեր երկրներում ապրող իր ընկերներին, բայց կարծում է, որ խնդիրն ավելի խորն է:
Ադրբեջանցի, կեղծ բնապահպանները, 32 օր է, ինչ փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Տրամաբանությունը շատ պարզ է. Փաշինյանը մոտավորապես տասն անգամ ասել է, որ պատրաստ է ստորագրել ռուսական տարբերակը և պատրաստ է ստորագրել արևմտյան տարբերակը, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև ռուսական տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հարցի հետաձգում, իսկ հավաքական արևմտյան տարբերակն Արցախյան հարց չէր ներառում»:
31 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը:
Մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
30 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Պետք է ստեղծես այն հնարավորությունները, որոնք կարող են քո անկախությունը պաշտպանել: Այն չի լինում կոռուպցիայի միջոցով. ամենալավը պետք է վարձատրես քո զինվորականին, բժշկին, գիտնականին, ուսուցչին: Դա է ազգային անվտանգության խնդիրը: Համալսարանում ուսանողներ ունենք, որոնք պարզապես գալիս-գնում են, և դա էլ է ազգային անվտանգության խնդիր, որովհետև ոչ մի բան չեն սովորում: Չգիտեմ, կամ ծերացել ենք ազգով ու չենք հասկանում, թե ինչն ինչոց է, կամ բթացրել են մեզ՝ անընդհատ ուրիշի արձագանքին ենք սպասում, որ տեսնենք՝ ինչ են ասում, և ինչ անենք»,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Թուրքիայի մեջլիսի և հակահայ քարոզչության խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել է ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»: Արցախի 30-օրյա շրջափակման ընթացքում սա, սակայն, Թուրքիայի առաջին բացահայտ աջակցությունը չէ Ադրբեջանին:
«2022 թվականից հետո, թերևս, առաջնային ցանկությունը և մաղթանքը խաղաղությունն է: Թող խաղաղություն լինի հայոց աշխարհում, մնացածը կարող ենք ստեղծել»,- 168.am-ի հետ զրույցում նախ այսպես գնահատեց անցած 2022 թվականը Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Տիգրան Ալեքսանյանը, ապա որոշ մանրամասներ փոխանցեց նախորդ տարվա ընթացքում մասնագիտական ձեռքբերումների վերաբերյալ:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախցի ակնաբույժ Նարեկ Միքայելյանի փոխանցմամբ՝ ցավոք սրտի, այսօր արդեն լիարժեք չեն աշխատում խանութները, քանի որ եղած ապրանքը սպառվել է: Նույն իրավիճակն է տիրում նաև դեղատներում:
Ֆրանսահայ պրոդյուսեր Նարե Թադևոսյանը 2022 թվականը գործնական առումով շատ լավ տարի է համարում, որովհետև հաջողվել է ներկայացնել «Հայաստան՝ սուրբ երկիր» («Armenia Terra Sacra») ֆիլմը: Այն Հայաստանի և Արցախի միջնադարյան ճարտարապետության մասին է, որտեղ ներկայացված են նաև Արցախի այն եկեղեցիները, ամրոցները, որոնք արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց:
Երբ Հայաստանը, Արցախը հայտնվում են գոյաբանական սպառնալիքի առջև, իսկ վերջին տարիներին այդ սպառնալիքը գրեթե մշտական է, մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ակտիվանում է «ուժն է ծնում իրավունք» դատողությունը, որի վրա կառուցվում են ծավալուն վերլուծություններ, հայեցակարգեր ու տեսություններ։
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես երեկ տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
«Սուրբ Ծնունդն ավելին է, քան մոմերի լույսերն ու ուրախությունը: Դա բարությունն է, վերածնված հույսը: Ամեն Նոր տարի յուրաքանչյուրս ցանկանում ենք բարգավաճ տարի: Իմ հայ ազգին մաղթում եմ առողջություն ու տնտեսական զարգացում, և ամենակարևորը՝ աշխարհը ճանաչի Արցախն իբրև պետություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը:
26 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը վստահ է՝ հուսահատությունն ու ցավը մի կողմ նետելով՝ հայը, արցախցին կկարողանա հաղթահարել նաև այս դժվարությունը:
«Ասում են՝ այս ուժերն են կազմակերպում, այն ուժերն են: Պատասխանում եմ՝ ձեզ պե՞տք է, թե ով է կազմակերպում, գնացեք, որ արցախցին տեսնի ու զգա, որ իրենց մասին մտածում են: Չեմ հասկանում՝ սա սթրես է, յուրատեսակ դեպրեսիա… Կամ պետք է սա կուտակվի ու դուրս գա, կամ չգիտեմ… Զանգվածային դեպրեսիա է մեզ մոտ կամ անտարբերություն: Գուցե պատճառն անելանելիությո՞ւնն է: Օրինակ, ես կուզեի գնալ և արցախցու կողքին լինել, բայց ո՞նց անցնեմ ճանապարհը: Հասկանո՞ւմ եք, ժամանակին բաժանված էինք, հիմա առավել ևս, աղճատել են մանր կտորների, ու միավորվելու ցանկություն չկա: Չէինք սիրում միավորվել, հիմա՝ նույնպես: Ես ևս մոլորված եմ և շատ նեղված»,- հավելեց Տիգրան Հեքեքյանը:
«2022 թվականն ինձ համար հեքիաթի, ուսումնասիրության ու բանալիներ փնտրելու, հայկական ժողովրդական հեքիաթներ կարդալու, դրանցով ուժեղանալու ու հիանալու տարի էր: Չկա լույս աշխարհ՝ առանց մութ աշխարհի: Չկա վախ, երբ չես վախենում: Չկա մահ, երբ տեսնում ես հակառակ կողմը: Մեր հեքիաթներում, մեր էպոսում, մեր ավանդույթներում ու ծեսում այնքան իմաստնություն կա: Պետք է տեսնել սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց հեքիաթագիր Արփի Մաղաքյանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարել է՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։
«Տարին հակասական էր` «Աշխատում ենք, որ չխելագարվենք կարգախոսը գործեց»,- մեզ հետ զրուցում ամփոփելով 2022 թվականը՝ ասաց գրող Դավիթ Սամվելյանը:
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններ Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին: Նրանց ժամանակավոր օգնել է Շիրակի մարզպետարանը, ինչպես իրենք են նշում, դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածի համար, ապա՝ Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, ով հյուրանոցի հարցը լուծել է մինչև դեկտեմբերի 29-ի համար:
«Ամեն օր հիվանդանոց են ընդունվում երեխաներ, ոմանք էլ առողջանում և դուրս են գրվում: Հիմնականում բրոնխո-թոքային հիվանդներ են: Մեծ մասի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ բժիշկ Մեսրոպ Մարգարյանը։
«Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, ապա արդեն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակելու մասով լռությունը պարզ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: