«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է հրապարակել, որում կանխատեսում է Միացյալ Նահանգների անխուսափելի դուրսբերումը տարածաշրջանից: Նա կարծում է, որ Վաշինգտոնի պարտությունը Իրանի հետ դիմակայությունում կլինի պատմական շրջադարձային կետ, որը համեմատելի է բրիտանական գաղութատիրության ավարտի հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Վելայաթին ԱՄՆ-ի ներկայիս իրավիճակը համեմատել է 20-րդ դարի կեսերի Բրիտանական կայսրության ճգնաժամի հետ:

«Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ն շուտով ստիպված կլինի լքել տարածաշրջանը, ինչպես Մեծ Բրիտանիան պարտվեց Ջամալ Աբդել Նասերին 1956 թվականին: Կայսրությունը, որի վրա, ինչպես մի ժամանակ ասվում էր, արևը երբեք չէր մայր մտնում, փլուզվել է»: «Այսօր ԱՄՆ կայսրությունը հստակորեն փլուզվում է Իրանի կողմից պարտությունից և Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողությունից հետո», – գրում է քաղաքական գործիչը:

Վելայաթին ընդգծել է, որ Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմության մեջ միակ երկիրն էր, որը կարողացավ հաղթել ԱՄՆ-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031