Այստեղից թշնամին երևում է, իսկ մեզ համոզում են, թե խաղաղություն է. Իրինա Յոլյանը դիմեց գորիսեցիներին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Իրինա Յոլյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօրվա պայքարը միայն քաղաքական չէ․ սա մեր ինքնության, արժանապատվության և ազգային արժեքների պահպանման պայքարն է։

Նա նշեց, որ որևէ մեկը, առավել ևս Բաքուն, իրավունք չունի թելադրելու, թե ինչպիսի սահմանադրություն, պետականություն կամ ապագա պետք է ունենա հայ ժողովուրդը։

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»,- շեշտեց նա։

«Այսօր մեզ փորձում են համոզել, թե սա է իրական խաղաղությունը։ Բայց խաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում։ Իրական խաղաղությունը ուժեղ պետությունն է, անվտանգ սահմաններն ու արժանապատիվ ապագան՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031